Լրահոս 24/7

Հ․ Սիմիդյանը մասնակցել է «Ջանքերի միավորում՝ հանուն Սևանա լճի էկոհամակարգի պահպանման» միջազգային համաժողովին

Եվրոպական միության և Գերմանիայի կառավարության կողմից ֆինանսավորվող «Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» EU4Sevan ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել իր տեսակի մեջ առաջին «Ջանքերի միավորում՝ հանուն Սևանա լճի էկոհամակարգի պահպանման և կայուն զարգացման» խորագրով միջազգային համաժողովը: Այս մասին գրել է ՇՄ նախարար Հակոբ Սիմիդյանը: 

Միջազգային համաժողովի նպատակն է առանցքային շահառուների համար ստեղծել նախապայմաններ միմյանց պարտականությունների և իրականացված և իրականացվող գործողությունների ավելի հստակ պատկերացման, հետազոտական, մոնիթորինգային և պլանավորման գործողությունների ուղղությամբ հնարավոր համատեղ լուծումների տարբերակների ուրվագծման և հետագայում ավելի սերտ համագործակցության համար՝ տեղեկացնում է նախարարը և շարունակում.

«Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ ևս մեկ անգամ կարևորել եմ ջրային ռեսուրսների պահպանության խնդիրը և խոսել Սևանա լճին էկոհամակարգի պահպանությանն ուղղված ջանքերի միավորման մասին։

Ջուրը մեր մոլորակի ամենաթանկ ու անփոխարինելի ռեսուրսն է, որի պահպանությունը կենսական նշանակություն ունի ամբողջ մարդկության, բուսական և կենդանական աշխարհի համար: Քաղցրահամ ջրի սակավությունը համաշխարհային խնդիր է․ ջրի համար քաղաքական և տնտեսական պատերազմներ են մղվում աշխարհի մի շարք երկրներում, և այն, ինչ կատարվում է ջրային ոլորտում ամբողջ աշխարհում, կարելի է անվանել պայքար ջրի համար։

Ջուրը տարբերվում է բնական բոլոր ռեսուրսներից: Բնական պաշարներից շատերը, այդ թվում՝ անգամ թանկարժեք համարվող նավթը, փոխարինելի է, իսկ ջուրը` ոչ: Այդ է պատճառը, որ այսօր աշխարհի բոլոր երկրները, կառավարությունները և մարդկությունը փորձում են միավորել ջանքերը հանուն ջրային ռեսուրսների պահպանության։ Բայց մենք պետք է միավորենք մեր ջանքերը ոչ միայն ջրային ռեսուրսների, այլև դրանց որակի պահպանության համար, չէ՞ որ էկոլոգիական խնդիրները փոխկապակցված են և մի շղթայի մաս․ որքան վատթար վիճակում է գտնվում շրջակա միջավայրը, այնքան աղտոտված են ջրային ռեսուրսները, և հակառակը։

Սևանա լիճը Հայաստանի բնության ամենակարևոր հարստություններից է և հայ ժողովրդի ազգային խորհրդանիշներից, որն ունի հանրապետական և տարածաշրջանային բացառիկ տնտեսական ու էկոլոգիական նշանակություն։

Սևանա լճի հիմնախնդիրների լուծումը պահանջում է բոլոր շահագրգիռ կողմերի պատրաստակամությունը՝ միավորվելու և միասին գտնելու այն ուղիները, որոնք կնպաստեն լճի պահպանությանը, էկոլոգիական հավասարակշռության վերականգնմանը, էկոհամակարգերի բնականոն, ներդաշնակ զարգացմանը և կայուն օգտագործման ապահովմանը»։
ՇՄ նախարարն իր ելույթում անդրադարձել է նաև «Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» (EU4Sevan) ծրագրին և դրա շրջանակում գրանցված արդյունքներին.

«Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից յուրաքանչյուր տարի հաստատվում է «Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների տարեկան ծրագիրը», և ներկայումս մեզ համար առաջնային են Սևանա լճի մակարդակի բարձրացման ու նրա ջրահավաք ավազանի բնական պաշարների պահպանության և կայուն կառավարման հարցերը»:

«Սևանա լճի պահպանության և կայուն օգտագործման հիմնախնդիրների լուծման նպատակով 2020 թվականի սեպտեմբեր ամսին մեկնարկած «Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» (EU4Sevan) ծրագիրն իրենից ներկայացնում է քայլերի այն համալիրը, որը կօգնի լուծելու վերը թվարկված հարցերը և կանխելու շատ խնդիրներ։

Ծրագիրն արդեն իսկ գրանցել է մի շարք արդյունքներ․ այն օգնում է մեզ բացահայտել Սևանա լճի ներուժը, ինչպես նաև համադրել դրա շուրջ առկա օրակարգերն ու տեսլականները»,- իր ելույթը եզրափակել է նախարարը։

Թիվ 1

Recent Posts

Ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ չքանդել․ Սերժ Սարգսյանը՝ նախընտրական շրջանի մասին

Ես չգիտեմ մնացածներն ինչով են զբաղված, բայց ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ…

18 hours ago

Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Բակո Սահակյանի որդուն՝ Տիգրանին. Բագրատ Սրբազան

«Ինձ ոչ մեկ ազատությունից ոչ զրկել է, ոչ էլ կարող է զրկել, քանի որ ոչ…

18 hours ago

Օրը ցերեկով մարտաֆիլմ հիշեցնող տեսարաններ են, սա՞ է «բարեփոխումների» ենթարկված իրավապահ համակարգը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է. «Երեկ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած…

18 hours ago

Եվրոպոլում Հայաստանի կողմից կապի սպա կնշանակվի

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 18-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի…

18 hours ago

ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը կայցելի Հայաստան

Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները շարունակում են խորանալ՝ թևակոխելով գործընկերության վճռորոշ փուլ և…

19 hours ago

Սահմանամերձ համայնքների բնակիչներին աջակցության տրամադրումը կշարունակվի

ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչների կենսապայմանների բարելավման՝ 82 բնակավայրերի աջակցություն տրամադրելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում:…

19 hours ago