Հայաստանում ընթանում է Առևտրի, տնտեuական, տեխնոլոգիաների, գիտության, կրթության և մշակույթի բնագավառներում համագործակցության հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստը։
ՀՀ արտաքին գործերի նախարարության հանրային դիվանագիտության վարչությունից հայտնում են, որ Արարատ Միրզոյանը և Հնդկաստանի ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղար Սանջայ Վերման մասնակցել են միջկառավարական հանձնաժողովի նիստի բացման արարողությանը։