Լրահոս 24/7

Այս տարի ընդունված զինծառայողը 2026-ին ավարտելուց հետո Երևանում կստանա բնակարան. Ս․ Պապիկյան

Այսօր՝ հուլիսի 6-ին, ԱԺ-ում հրավիրվել է արտահերթ նստաշրջան: Այժմ քննարկվում է Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Ինչպես հայտարարեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, առաջարկվում է ռազմաուսումնական հաստատությունն ավարտած և ՊՆ համակարգում սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողների համար սահմանել բնակարանային ապահովության նոր տեսակ, այն է՝ անհատույց օգտագործման և անհատույց սեփականության իրավունքով բնակարան ստանալու իրավունք:

«Կարծում ենք, որ առաջարկվող բնակարանային ապահովությունը կխթանի և առավել գրավիչ կդարձնի ռազմաուսումնական հաստատություններում սովորելու միջոցով բազային ռազմական կրթություն ստանալու և կադրային զինվորական ծառայություն ընտրելու գործընթացը»,- հայտարարեց Սուրեն Պապիկյանը:

«2022թ. հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական հաստատություն ընդունված զինծառայողներին ուսումնառությունն ավարտելուց հետո անհատույց օգտագործման իրավունքով կհատկացվեն ծառայողական բնակարաններ, իսկ 20 տարվա զինվորական ծառայության ժամկետը լրանալու, ինչպես նաև մինչև պայմանագրի ժամկետը լրանալն առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու հիմքով պայմանագրային զինվորական ծառայությունից արձակվելու և հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ձեռք բերելու դեպքում այդ բնակարանը զինծառայողին կտարամադրվի անհատույց սեփականության իրավունքով»,- հավելեց նախարարը:

Նրա խոսքով՝ զինծառայողի զոհվելու դեպքում զինծառայողին անհատույց օգտագործման իրավունքով հատկացված բնակարանն անհատույց սեփականության իրավունքով տրամադրվում է նրա ընտանիքի անդամներին:

Սուրեն Պապիկյանը հստակեցրեց. «Զինծառայողը Երևան քաղաքում կստանա 3-սենյականոց բնակարան, որի առավելագույն արժեքը սահմանված է 28.5 մլն դրամ: Սա նշանակում է, որ այս տարի ընդունված զինծառայողները 2026-ին ավարտելուց անմիջապես հետո արդեն կստանան բնակարան»:

Թիվ 1

Recent Posts

Երևանն իր շենքերի վրա կպահպանի մեր ձեռքերի հետքերը․ Ալեն Սիմոնյանի ուղերձը

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը․ «Այսօր մեր Երևանի ծննդյան օրն է. նա 2806 տարեկան…

18 mins ago

Անվճար ցերեկային խնամքի ծառայություններ՝ երեխաների համար

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից․ Անվճար ցերեկային խնամքի ծառայություններ՝ երեխաների համար․ հարցուպատասխան՝ տրամադրվող ծառայություններին դիմելու…

50 mins ago

Երևանում այսօր բազմաթիվ միջոցառումներ են լինելու․ Ավինյան

Երևանում այսօր բազմաթիվ միջոցառումներ են լինելու, նշեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Ուզում եմ շնորհավորել բոլորիս՝ երևանցիներին, առհասարակ…

2 hours ago

Միասնական տոմսային համակարգի անցման պահից ստվերի՝ որպես երևույթի վերացումը կապահովվի․ Տիգրան Ավինյան

Վերջին մեկ ամսվա ընթացքում մենք ապահովել ենք ռեկորդային հավաքագրումներ՝ համեմատած նախորդ բոլոր ժամանակաշրջանների հետ։ Այս…

2 hours ago

Տրանսպորտային ռեֆորմը վերջնականացնելու համար մնում է 150-200 ավտոբուսի գնում իրականացնել․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Երևանի քաղաքապետարանը շարունակում է համալրաել հանրային տրասպորտի…

3 hours ago

Ինչո՞ւ Քոչարյանը չի հիշում Մարտի 1-ի գործով կարևոր դրվագը

Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հոկտեմբերի 11-ին լրագրողների հետ ճեպազրույցում չի մտաբերել Մարտի 1-ի քրեական…

16 hours ago