Լրահոս 24/7

Մեկնարկել են Բագրատաշենի նոր կամրջի որակի թեստավորման աշխատանքները

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանն այցելել են Բագրատաշենի սահմանային անցակետ և դիտարկել Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում` Դեբեդ գետի վրա, նոր կամրջի շինարարությունը։

Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ ՀՀ ՏԿԵ փոխնախարարը և Ճանապարհային դեպարտամենտի գործադիր տնօրենը հանդիպել են կամրջի շինարարությունն ու տեխնիկական հսկողությունն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների հետ։

«Բարեկամություն» անունը ստացած կամրջի վրա աշխատանքներն արդեն ավարտական փուլում են։ Մեկնարկել են որակի թեստավորման աշխատանքները։ Կամուրջն առաջիկայում կհանձնվի շահագործման։

Կամրջի կառուցումը ֆինանսավորվել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Հայաստանի ու Վրաստանի կառավարությունների կողմից։

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանում հայտարարել են ՀՀ-ի հետ սահմանին զգոնությունն ուժեղացնելու մասին

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանձնարարել է ուժեղացնել զորքերի զգոնությունը Հայաստանի հետ սահմանին: Այս մասին…

37 mins ago

Սուրեն Պապիկյանն այցելել է սահմանագոտի

Հոկտեմբերի 12-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ուղեկցությամբ ԵՊՀ պատվիրակությունը բուհի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի գլխավորությամբ այցելել…

1 hour ago

Ժնևում ներկայացվել են ՀՀ-ի քաղաքաշինության ոլորտում ընթացող բարեփոխումները

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը Շվեյցարիայի Ժնև քաղաքում մասնակցել է Միավորված ազգերի կազմակերպության Եվրոպական…

2 hours ago

Կոպիրկինն այցելել է 102-րդ ռազմաբազա

Հոկտեմբերի 10-ին Հայաստանում Ռուսաստանի Դեսպան Ս.Պ. Կոպիրկինը աշխատանքային այց է կատարել ք. Գյումրի: Շիրակի մարզի…

2 hours ago

ԼՂ հայերի համար 30 մլն եվրո կավելացնենք ՀՀ կառավարության բյուջեում. Մարագոս

Մենք եվրոպական խորհրդից ստացել ենք կոնկրետ առաջադրանք, որ զարգացնենք ՀՀ և Եմ միջև հարաբերությունները տարբեր…

4 hours ago

Ռուսաստանը խոշոր հակագրոհ է ձեռնարկել Կուրսկի շրջանում

Ռուսական զորքերը նոր հարձակում են սկսել Կուրսկի շրջանի մի քանի հատվածում և ճեղքել ուկրաինական պաշտպանական…

5 hours ago