Լրահոս 24/7

Փոքրիկ նարնջագույն հիվանդանոց՝ անիվների վրա

Փոքրիկ նարնջագույն հիվանդանոց՝ անիվների վրա: Շիրակի մարզում առաջին անգամ այսօր գործարկվեց բժշկական շարժական կայան՝ ազգաբնակչության առողջապահական խնդիրներին տեղում լուծում տալու, բժշկական ծառայություններն առավել մոտ ու մատչելի դարձնելու նպատակով: Մարդիկ կստանան անվճար բժշկական օգնություն՝ առանց տնից հեռանալու:

Ծրագիրը մարզում իրականացնում են «Ավրորա» համայնքի անդամ «EliseCare» հասարակական կազմակերպության հիմնադիր, բարերար Էլիզ Պողոսյանն ու կազմակերպության Հայաստանի մասնաճյուղի պատասխանատու Արմեն Թաշչին՝ Շիրակի մարզպետարանի հետ համագործակցությամբ:

Կազմակերպությունը հիմնականում անհապաղ բժշկական և հոգեբանական օգնություն է տրամադրում այն բնակչությանը, որոնք ապրում են հակամարտության գոտիներում։ Ծրագրեր է իրականացրել աշխարհի մի շարք հետպատերազմական երկրներում, այդ թվում  նաև Արցախում։

Էլիզ Պողոսյանն ասում է՝ Շիրակ եկել են ելնելով առկա խնդիրներից:

«Պատերազմի ժամանակ շատ եկանք Հայաստան, հոս էլ եկանք: Ու հիմա գիտենք, որ խնդիրներ շատ կան, վիճակը վատ է, աղքատությունը շատ է: Տեսնենք՝ ինչպես կարող ենք օգնել: Կուզենք, որ Ֆրանսիայից էլ բժիշկներ գան»,-Շիրակի մարզպետի հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց  բարերարը:

Շարժական կայանում հիվանդներին կընդունեն նեղ մասնագետներ՝ սրտաբան, մանկաբարձ-գինեկոլոգ, սոնոգրաֆիստ, մանկաբույժ և այլ մասնագետներ՝ ըստ անհրաժեշտության: Բոլորը հայեր են, տեղի մասնագետներ: Հետազոտությունն ու ցանկացած գործողություն շարժական կայանում իրականացվելու է անվճար:

Մարզպետ Նազելի Բաղդասարյանը կարևոր է համարում նախաձեռնությունն ու շեշտում՝ թեև պետությունն իրականացնում է տարբեր ծրագրեր, այնուամենայնիվ, քիչ չեն դեպքերը, երբ հատկապես սահմանամերձ ու հեռավոր գյուղական բնակավայրերում նեղ մասնագետի կարիք է զգացվում:

«Ունենք սահմանամերձ գյուղեր, որտեղ բժշկությունն անհասանելի է, անմատչելի: Բնականաբար, պետությունն իր գործն անում է, սակայն ես կարծում եմ, որ շարժական կայանի տվյալ տարածքում գնվելը հնարավորություն կտա խնդիրներին արձագանքել ճիշտ պահին»,-ասաց մարզպետը:

Շիրակի մարզպետարանը ծրագրի պատասխանատուներին տրամադրել է ուսումնասիրությունների  ու կարիքի իրենց գնահատումների վիճակագրությունը, որոնց հիման վրա որոշվել է, թե շարժական կայանը որ համայնքներում և ինչ ժամանակահատվածում է գտնվելու:

Մարզպետը նաև տեղեկացրեց, որ շուտով կայանը կունենա ուլտրաձայնային հետազոտության սարք: Առաջիկայում  նախատեսվում է հետազոտություն անցած քաղաքացիներին տրամադրել նաև անվճար դեղորայք:

Ծրագրի ղեկավար Էլիզ Պողոսյանը լրագրողների հետ զույցում նշեց, որ Ֆրանսիայից դեղորայք կբերվի այն համայնքների բնակիչների համար, որոնց հետ կաշխատեն կայանի բժիշկները:

Այս փուլում շարժական կայանը կգտնվի Անի և Աշոցք խոշորացված համայնքներում: Այսօրվա առաջին կանգառները Շիրակավանն ու Գուսանագյուղն էին:

Աղբյուրը՝ Հայկական ժամանակ։

Թիվ 1

Recent Posts

Կոպիրկինն այցելել է 102-րդ ռազմաբազա

Հոկտեմբերի 10-ին Հայաստանում Ռուսաստանի Դեսպան Ս.Պ. Կոպիրկինը աշխատանքային այց է կատարել ք. Գյումրի: Շիրակի մարզի…

19 mins ago

ԼՂ հայերի համար 30 մլն եվրո կավելացնենք ՀՀ կառավարության բյուջեում. Մարագոս

Մենք եվրոպական խորհրդից ստացել ենք կոնկրետ առաջադրանք, որ զարգացնենք ՀՀ և Եմ միջև հարաբերությունները տարբեր…

2 hours ago

Ռուսաստանը խոշոր հակագրոհ է ձեռնարկել Կուրսկի շրջանում

Ռուսական զորքերը նոր հարձակում են սկսել Կուրսկի շրջանի մի քանի հատվածում և ճեղքել ուկրաինական պաշտպանական…

3 hours ago

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Տաջիկստանում էր

«Տաջիկստանի Հանրապետության Սահմանադրության 30-ամյակը» խորագրով միջազգային միջխորհրդարանական համաժողովին մասնակցելու նպատակով Տաջիկստան է մեկնել ՀՀ ԱԺ…

3 hours ago

Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով կմեկնի Ղազախստան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հրավերով հոկտեմբերի 15-ին պաշտոնական այցով կմեկնի Ղազախստան։…

4 hours ago

Եռակողմ հայտարարության մեկ կետը չի կարող առանձին դիտարկվել․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» համաժողովին, որի ընթացքում…

4 hours ago