

Ռուսական զորքերը նոր հարձակում են սկսել Կուրսկի շրջանի մի քանի հատվածում և ճեղքել ուկրաինական պաշտպանական գիծը՝ հայտնում են Ռուսաստանի պաշտպանության նախարարության հետ կապված տելեգրամյան ալիքները:
Ուկրաինական DeepState վերլուծական նախագիծը նաև տեղեկացրել է, որ ռուսական բանակը «հետ է մղել» Ուկրաինայի զինված ուժերի՝ Կուրսկի խմբավորման ձախ թևը։ Հոկտեմբերի 10-ի ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը կորցրել են ավելի քան 38 քառակուսի կմ օկուպացված տարածք։
Ռուսական զորքերին հաջողվել է գրավել հինգ բնակավայր և շրջապատել թշնամու առնվազն երկու գումարտակ՝ կտրելով մատակարարման և տարհանման երկու կարևոր ճանապարհ:
Վերլուծաբանները նշում են, որ ուկրաինական զորքերի մի մասը շրջապատման վտանգի տակ է։
Միաժամանակ, Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդին առընթեր ապատեղեկատվության հակազդման կենտրոնի ղեկավար Անդրեյ Կովալենկոն հայտարարել է, որ Ուկրաինայի պաշտպանության ուժերին հաջողվել է տապալել ռուսական բանակի ծրագրերը։
ԱՄՆ զինված ուժերը հետախուզական թռիչքներ են իրականացրել Իրանի սահմանների հարակից տարածքներում։ Գործողություններին մասնակցել են Boeing…
76537 քաղաքացի 2025թ. հայտարարագրման արդյունքում ստացել է 6մլրդ 200 մլն դրամի սոցիալական կրեդիտ. հայտարարել է…
Պետական միջոցառումների ժամանակ պարտադիր կդառնա օրհներգի կենդանի կատարումը. կառավարությունը համապատասխան որոշում է ընդունել։ «Ցանկացած միջոցառում,…
«Ես հայ ժողովրդի պատմության ամենաբարձր կուսակցության անդամ եմ ինձ համարում, նորից թույլ տվեք կրկնել՝ ես…
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը X-ի իր էջում գրառում է կատարել Հայաստան և Ադրբեջան կատարած…
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…