Լրահոս 24/7

Ի՞նչ պատճառներ ունի Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար

Հուլիսի 1-ին Ավստրիայի մայրաքաղաքում Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ բանագնացների 4-րդ հանդիպմանը ձեռք են բերվել առարկայական պայմանավորվածություններ երկու ուղղությամբ։

Դրանցից մեկը վերաբերում է երկու երկրների միջև օդային ուղիղ բեռնափոխադրումների իրականացմանը, որի ուղղությամբ կողմերը որոշել են հնարավորինս սեղմ ժամկետներում մենկարկել անհրաժեշտ գործընթացները։
Երկրորդը, որ առավել ուշագրավ է հարաբերությունների կարգավորման առաջընթացի առումով, Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար բացելու մասին է։ Մինչ հայկական տեղեկատվական տիրույթում այս թեմայով բուռն քննարկումներ են ընթանում՝ հիմնականում հակասական մոտեցումներով, փորձենք հասկանալ, թե ի վերջո՝ ինչ կարող է սա նշանակել, իհարկե՝ Հայաստանի հետաքրքրությունների շրջանակում։
Այսպես, պայմանավորվածությունը վերաբերում է երրորդ երկրների այն քաղաքացիներին, ովքեր կարող են այցելել Հայաստան և Թուրքիա։ Առևտրափոխադրումներ ոլորտի ներկայացուցիչներ ու զբոսաշրջիկներ.

Առաջին տպավորությամբ՝ հենց նրանք են առավելապես անհրաժեշտություն ունենալու մի երկրի տարածք այցելել, այնտեղից՝ անցնել մյուսը։ Զբոսաշրջիկների դեպքում ամեն ինչ ակնհայտ է. սփյուռքահայեր, ովքեր կցանկանան այցելել միաժամանակ Արևելյան և Արևմտյան Հայաստաններ, Թուրքիայի արևելյան շրջաններ այցելող օտարերկրացիներ, ովքեր կցանկանան Արարատը հյուսիսից տեսնել, և այլն։
Սակայն առավել հետաքրքրական է առևտրային բաղադրիչով հայ-թուրքական սահմանն անցնելու հարցը. ո՞ւմ և ինչո՞ւ է պետք Հայաստանի տարածքով դեպի Թուրքիա և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումներ իրականացնելը։ Այս հարցերին պատասխանելուց առաջ հիշենք մի քանի կարևոր իրադարձություններ.

  • Տարածաշրջանային համագործակցության 3+3 ձևաչափին Վրաստանն այդպես էլ չհամաձայնեց միանալ, մինչդեռ Ռուսաստանի և Թուրքիայի միջև ցամաքային կապը միայն այնտեղով է իրականացվում,
  • Ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով սևծովյան ավազանը ռուս-թուրքական փոխադրումների համար այլևս անվտանգ չէ,
  • Հայաստանի տարածքով անցնելիք Հյուսիս-հարավ նախագիծը մոտենում է վերջնական պայմանավորվածությունների փուլին։
    Սրանց եթե գումարենք Վրաստանում հնարավոր խժդժությունները, Հարավային Օսեթիայի՝ Ռուսաստանին միանալու ցանկության պարագայում հակամարտության սրացման պատճառով ռուս-վրացական միակ անցակետի փակվելու վտանգը, Հյուսիս-հարավից անմասն մնալու՝ Թուրքիայի մտավախությունը, կստացվի, որ Անկարայում շատ լավ հաշվարկել են այս ամենը և նշված պայմանավորվածությամբ ակնկալում են, որ՝
    1) Ռուսաստանի հետ ցամաքային կապը միաժամանակ Ադրբեջանի հետ ապաշրջափակման պարագայում հնարավոր կլինի իրականացնել Հայաստանի տարածքով, այդ թվում՝ երկաթուղով,
    2) Նույն կերպ կիրականացվի կապը նաև ասիական երկրների հետ,
    3) հնարավոր կլինի մաս դառնալ Հյուսիս-հարավ նախագծին՝ Վրաստանի փոխարեն այն տեղափոխելով Գյումրի-Կարս ուղղությամբ:
    Այս ամենից բացի, կարևոր է արձանագրել, որ Թուրքիան ոչ միայն նշված հարցերում է փորձում շահավետ արդյունքների հասնել, այլև այստեսակ նախաձեռնողականությամբ մտադիր է առաջ անցնել Ադրբեջանից, որպեսզի հենց իր շնորհիվ բացվեն հաղորդակցության ուղիները ու, առաջին հերթին, Նախիջևանի հետ կապը։
Թիվ 1

Recent Posts

Թուրքիայում շարունակվում են բողոքները

Ստամբուլի քաղաքապետ եւ ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության կողմից Թուրքիայի նախագահի թեկնածու Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից հետո ամբողջ…

27 minutes ago

ՄԹ-ն Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել հայ ռազմագերիներին

Միացյալ Թագավորության Լորդերի պալատում բարձրացվել է հարց Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղից գերեվարված 23 հայերի նկատմամբ…

1 hour ago

Սև ծովում հրադադարի մասին պայմանավորվածությունները գրեթե պատրաստ են. Վենս

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Սև ծովում հրադադարի մասին պայմանավորվածությունները գրեթե պատրաստ…

2 hours ago

Պուտինը պատերազմը երկարաձգելու առիթներ է ստեղծում, Թրամփի նյարդերը տեղի՞ կտան

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադում վերջերս կայացած բանակցություններից Ռուսաստանի պատվիրակության անդամ, սենատոր Գրիգորի Կարասինն այնքան էլ…

3 hours ago

Վերին Գետաշենի նախկին ղեկավարի իրավահաջորդից բռնագանձել անշարժ գույքեր և դրամական միջոցներ

Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի մարտի 20-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի…

4 hours ago

Նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Չեռնոգորիայի դեսպանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Չեռնոգորիայի արտակարգ և լիազոր դեսպան Բորյանկա…

5 hours ago