Լրահոս 24/7

Աննա Հակոբյանն այցելել է Գորիսի կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամ

Սյունիք կատարած այցի շրջանակներում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը այցելել է Շիկահող գյուղական բնակավայրում գտնվող կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամ:

Այս մասին տեղեկացնում է Աննա Հակոբյանի կայքը:

Կենտրոնում տիկնոջը դիմավորել և տեղում կատարվող աշխատանքներին ծանոթացրել է կենտրոնի գործադիր տնօրեն Ռուզաննա Տոռոզյանը։

Կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամը ստեղծվել է 2009թ. հունիսին՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ և տեղական կանանց նախաձեռնող խմբի կողմից: Ռեսուրս կենտրոնը մեծացնում է կանանց մասնակցությունը տնտեսական և քաղաքական կյանքում։

Կենտրոնում Գորիսի և հարակից գյուղերի կանայք բրդից թելեր են ստանում, ներկում բնական հումքով և գործում գորգեր։ Վերջերս Հոլանդիայից ձեռք բերված ջուլհակագործության սարքով կանայք կարողանում են զբաղվել նաև ջուլհակագործությամբ, որով էլ զարկ է տրվում տեքստիլի արտադրությանը: Կարում են վարագույր, ծածկոց, բարձ և պայուսակ:

Կոստյումներ և կոշիկներ կարելու համար այս պահին ոճաբան-մասնագետի փնտրտուքի մեջ են։ Աննա Հակոբյանը պատրաստակամություն  է հայտնել լինել դրանց առաջին կրողը, երբ ստացվի առաջին արտադրանքը։

Կենտրոնը նպատակ ունի Երևանում բացել խանութ և ապրանքներն արտահանել այլ երկրներ։

Կենտրոնի համար այցեքարտ են դարձել իրենց կարած բարձերը։ Դրանք խորհրդանշական են, քանի որ կարված են բացառապես բնական թելերի գույներով, իսկ զարդանախշերը Գորիսի տների շեղ քարերի տեսքով են։

Արտադրամասի ապրանքների վաճառքն ապահովվում է համայնքի հյուրանոցների հաշվին: Հիմնական սպառողները զբոսաշրջիկներն են: Արտադրամասի շնորհիվ մշտական աշխատանք ունի 14 կին։

Շաբաթական 3 անգամ էլ Գորիսի ու հարակից գյուղերի 10-12 տարեկան աղջիկներին սովորեցնում են կարպետագործություն։

Այցի ավարտին տիկին Հակոբյանը զրուցել է երեխաների հետ, տեսել նրանց աշխատանքները:

Թիվ 1

Recent Posts

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 31-ին՝ ժամը 11։10-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են…

7 hours ago

Արցախի դրոշի համար Գերմանիայի դեսպանին Ադրբեջանը խիստ նկատողություն է արել

Մարտի 31-ին Արտաքին գործերի նախարարություն է կանչվել Ադրբեջանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան…

8 hours ago

Փաշինյանը Գերմանիայի նախագահի այցը Հայաստան համարել է պատմական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը կառավարությունում հյուրընկալել են պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի…

9 hours ago

Գերմանիայի նախագահը ԼՂ դրոշով նկար է հրապարակել

Տարածաշրջանային այցով Երևանում գտնվող Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն իր սոցիալական ցանցերում ԼՂ դրոշով լուսանկար է…

9 hours ago

Ներկայացվել է օդանավակայանի մեկնման սրահում տեղադրված նոր համակարգերը

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանից հայտնում են, որ այսօր՝ մարտի 31-ին, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին Զվարթնոց…

9 hours ago

Արման Եղոյանն ընդունել է Հայաստանում Կիպրոսի դեսպանին

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը մարտի 31-ին ընդունել է մեր…

9 hours ago