

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ կառավարությունն անընդհատ զբաղվում է համայնքների հարցերով, ամեն ինչ անում է, որ համայնքների բնակիչները կոնկրետ փոփոխություններ զգան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց Արմավիրի մարզ այցի շրջանակում Երասխահուն համայնքում, որտեղ չնախատեսված կանգառ էր կատարել և զրուցել իրենց դիմավորելու եկած գյուղացիների հետ:
Վարչապետը գյուղացիներից հետաքրքրվեց նրանց զբաղվածությամբ, գյուղատնտեսական աշխատանքներից, մանկապարտեզի, դպրոցի առկայությամբ:
«Հանրապետությունում 300 դպրոց, 500 մանկապարտեզ կառուցելու ենք: Այդ ծրագիրը ձեր գյուղ էլ կհասնի»,-վստահեցրեց վարչապետը:
Նա կարևորեց, որ Հայաստանի գյուղերում դպրոցները, մանկապարտեզները լինեն ամենաբարձր մակարդակի:
Գյուղացիները հոսանքի, ենթակայանի հարց բարձրացրին: «Ցավոք, միանգամից չենք կարող: Հերթով բոլոր հարցերը լուծելու ենք: Վստահ եղեք, որ անընդհատ զբաղվում ենք համայնքների հարցով, ամեն ինչ անում ենք, որ համայնքի ժողովուրդը կոնկրետ փոփոխություն զգա: Բայց մեր առաջին հարցը, որ պետք է լուծենք, երեխաների հարցն է. դպրոց, մանկապարտեզ, ճանապարհ, ջուր…»,-ասաց Փաշինյանը:
Փաշինյանը համայնք այցի շրջանակում նաև հարգանքի տուրք մատուցեց 44-օրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակին:
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…
ՀԱԵ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոցը փոխվել է. հայտնել է փաստաբան Արա…