Լրահոս 24/7

Երևանում մեկնարկել է «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հուլիսի 10-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում մեկնարկել է Երևանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնը: Փառատոնի գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է։ Հուլիսի 10-17-ը կինոարվեստի երկրպագուները հնարավորություն կունենան վայելելու ամենամյա կինոտոնը:

Փառատոնի պաշտոնական բացման արարողությանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, փառատոնի անվանի հյուրերը, ժյուրիի անդամները, մրցութային և ոչ մրցութային ծրագրերի մասնակիցները, ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունների ներկայացուցիչներ, արվեստագետներ, մշակութասեր հանրություն։ Արարողության մեկնարկին ներկայացվել են կադրեր մրցութային և ոչ մրցութային ֆիլմերից:

Ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը. նա շնորհավորել է ներկաներին մշակութային կյանքի ամենանշանակալի իրադարձություններից մեկի՝ «Ոսկե ծիրանի» բացման կապակցությամբ և շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին փառատոնի իրականացման գործում ներդրած ահռելի ջանք ու եռանդի համար:

«Այն, որ «Ոսկե ծիրանը» լիարժեք իրականացնում է մշակույթի ոլորտում իր միջազգային մանդատը, կասկածից վեր է: Փառատոնն ունի երկու տասնամյակ անցած ճանապարհ, և այդ տասնամյակների ընթացքում շուրջ 13 հազար հայտ՝ ավելի քան 130 երկրներից, հազարավոր մեդիա անդրադարձներ փառատոնի մասին: «Ոսկե ծիրանի» շնորհիվ մենք ընդլայնում ենք կինոշուկայի, մասնագիտական շփումների և փորձի փոխանակման սահմանները: Վերջին տարիներին բարդ ժամանակներ ենք անցել՝ համավարակի սահմանափակումներով պայմանավորված, բայց նախարարության և փառատոնի ղեկավարության հետևողականության ու ջանքերի շնորհիվ կարողացանք չընդհատել փառատոնի կենսագրությունը: Ավելին, այս տարի «Ոսկե ծիրանը» ոչ միայն վերականգնում է իր նախկին ձևաչափերն ու ծավալները, այլև որոշ ցուցանիշներում գերազանցում է նախկին ցուցանիշները; Պայմանավորվածություն ունենք, որ աննախադեպ է լինելու նաև հայկական արտադրության ֆիլմերի ընդգրկվածությունը»,- ասել է Արա Խզմալյանը և 19-րդ կինոփառատոնի կայացմանը մեծապես աջակցելու համար շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետարանին՝ ի դեմս քաղաքապետի, և նրանց, ովքեր իրենց ավանդն ու ներդրումն են ունեցել այս տարվա կինոտոնի կայացմանը:

Երևանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնի մեկնարկը տրվել է Մայքլ Գյուրջյանի «Ամերիկացի» ֆիլմով։

«Ոսկե ծիրան» փառատոնի շրջանակում կցուցադրվեն շուրջ 100 ֆիլմեր տարբեր ծրագրերի ընթացքում։ «Երևանյան պրեմիերաներ» ծրագրի շրջանակում հայ հանդիսատեսին կներկայացվեն ֆիլմեր Կաննի, Բեռլինի և այլ միջազգային կինոփառատոներից:

Փառատոնը կունենա երեք մրցութային ծրագիր։ Հարգանքի տուրք կմատուցվի անվանի կինոգործիչներ Յուրի Երզնկյանի, Լաերտ Վաղարշյանի, Ալեն Ռենեի, Պիեռ Պաոլո Պազոլինիի հոբելյաններին։

Նշենք, որ Երևանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնը կփակվի Գարին Հովհաննիսյանի «Չտեսնված հանրապետություն» կինոնկարով՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում հուլիսի 17-ին։

Թիվ 1

Recent Posts

Նախորդ տարվա համեմատ ՀՆԱ-ն աճել է 7.2%-ով

ՀՀ կառավարությունից հայտնում են․ 2025թ. Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 11…

1 hour ago

Պահովագրության համակարգի երեք կողմից և ոչ մեկի օպտիմալ շահը չպետք է ստորադասվի․ Ավանեսյան

Առողջապահության նախարարությունից հայտնում են․ «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի ընդլայնված կազմի հետ նախարար Անահիտ Ավանեսյանի…

1 hour ago

Իրանը պաշտոնական ազդանշան է ուղարկում ոչ միայն ՄԱԿ-ին, այլև տարածաշրջանի բոլոր երկրներին․ Զաքարյան

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Ըստ «The New York Times»-ի պենտագոնյան աղբյուրի,…

2 hours ago

Ռուբեն Վարդանյանը ձայնային հաղորդագրություն է թողել Բաքվի դաժան «դատավճռից» հետո

Դատավճռից հետո ընտանիքի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր…

3 hours ago

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

22 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

22 hours ago