Լրահոս 24/7

Եվրամիության և ԱՀԿ աջակցությամբ հզորացվել է պատվաստանյութերի սառը շղթայի համակարգը

Եվրոպական միությունն (ԵՄ) ու Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) COVID-19 համավարակի արձագանքմանն ուղղված շարունակական աջակցության շրջանակում այսօր սառցարան-մեքենա են նվիրաբերել ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնին (ՀՎԿԱԿ):

Սառցարան-մեքենան հերթական ներդրումն է՝ պատվաստանյութերի պատշաճ պահեստավորումն ու տեղափոխումը Հայաստանի ամբողջ տարածքում ապահովելու համար:

Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը:

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, ՀՎԿԱԿ-ի տնօրեն Արտավազդ Վանյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Հայաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Ժիհան Թաուիլան մասնակցել են սառցարան-մեքենայի պաշտոնապես փոխանցման արարողությանը։

«ԵՄ-ն շարունակում է մասնակցել ամբողջ աշխարհում առողջապահական համակարգերի ամրապնդմանը և COVID-19-ի հաղթահարմանն ուղղված ջանքերին։ Գիտական առաջընթացի շնորհիվ պատվաստանյութերն այդ նպատակին ծառայող ամենաարդյունավետ միջոցներից են, և մենք պետք է երաշխավորենք, որ դրանք ապահով և արդյունավետ կերպով հասնեն մարդկանց: Այսպիսով, սառնարանային բեռնատարը ևս մեկ ներդրում է պատշաճ սառնարանային սարքավորումների ապահովման և ողջ Հայաստանի տարածքով պատվաստանյութերի տեղափոխման գործում», – նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը։

Սառցարան-մեքենայի, ինչպես նաև արդեն տրամադրված 30 բժշկական սառնարանների և 4 բարձր ջերմաստիճանի սառցարանների միջոցով ապահովվելու է պատվաստանյութերի անվտանգությունն ու արդյունավետությունը պահեստներից մինչև մարզային կենտրոններ և առողջապահական հաստատություններ:

Սառցարան-մեքենայի տարողությունը 9 խմ է։ Մեքենայի սառնարային կարողությունները փոփոխվել և համապատասխանեցվել են ԱՀԿ պահանջներին։ Սառցարան-մեքենան ունի առանձին էլեկտրական ապահովում և դիզելային գեներատոր՝ շաբաթը 7 օր 24 ժամ պատվաստանյութերի անվտանգությունն ու արդյունավետությունն ապահովելու համար, նաև արտակարգ իրավիճակների և էլեկտրաէներգիայի բացակայության պայմաններում:

«Վերջին շրջանում ամբողջ աշխարհում համավարակի թվերի հաստատուն աճ է գրանցվում: Մեր վիճակագրությունը ևս անհանգստացնող է: Մենք, ինչպես պատվաստումային գործընթացի մեկնարկից առաջ, այնպես էլ այսօր, վստահ ենք, որ պատվաստումները գործուն միջոց են համավարակի դեմ պայքարում: Սակայն պատվաստանյութերի հասանելիությունից բացի, պետք է հոգալ նաև մարզային պոլիկլինիկա կամ ամբուլատորիա հասնող պատվաստանյութի պահման ճիշտ պայմանների մասին: Մեր գործընկերների նվիրաբերած այս սառցարան-մեքենան թույլ կտա բաշխումն իրականացնել առավել անվտանգ ու արդյունավետ պայմաններով»․ – նշել է առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը։

Ներկայումս մարզերում բաշխումն իրականցվում է կենտրոնացված, սակայն ոչ սառնարան-մեքենաներով: «Այսօր Եվրամիության և ԱՀԿ աջակցությամբ երկրի իմունականխարգելման ազգային ծրագիրը հերթական անգամ հնարավորություն է ստանում հզորացնելու իր կարողությունները՝ որպես շարունակություն նախորդ օժանդակությունների»,- ասել է ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը:

ԱՀԿ ներկայացուցիչ Ժիհան Թաուիլան նշել է․ «ԵՄ ֆինանսավորման, ինչպես նաև ՀՎԿԱԿ-ի և ԱՆ-ի հետ արդյունավետ համագործացության շնորհիվ, ԱՀԿ-ին հնարավորություն է տրվել իր նյութատեխնիկական աջակցությունը հաջողությամբ տրամադրել Հայաստանին COVID-19 համավարակին դիմակայելու համար։ Պատվաստումն առավել ծախսարդյունավետ և ապացուցված միջոցներից է ավելի առողջ և երկարատև կյանք և գործող հանրային առողջապահական համակարգեր ունենալու համար:

Կարևոր է ապահովել այն, որ պատվաստանյութերը լինեն անվտանգ և արդյունավետ երկրի ողջ տարածքում։ Այժմ, երբ COVID-19-ը շարունակում է տարածվել և կյանքեր խլել, պատվաստված լինելը չափազանց կարևոր է։ Այդ կերպ Դուք պաշտպանում եք Ձեզ հիվանդության ծանր ընթացքից և այն մարդկանց, ում մասին հոգ եք տանում՝ Ձեր ընտանիքին, ընկերներին, հարևաններին և համայնքին»։

Նվիրատվությունն ավելի մեծ աջակցության մի մաս է։ Այդ աջակցությունը տրամադրվում է «ԵՄ և ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի կողմից իրականացվող COVID-19-ի դեմ պատվաստանյութերի հասանելիության ապահովման և պատվաստումների իրականացման ծրագրի ֆինանսական աջակցությամբ։ Ծրագիրն իրականացվում է Արևելյան գործընկերության վեց երկրներում, այդ թվում՝ Հայաստանում:

Թիվ 1

Recent Posts

Ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ չքանդել․ Սերժ Սարգսյանը՝ նախընտրական շրջանի մասին

Ես չգիտեմ մնացածներն ինչով են զբաղված, բայց ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ…

16 hours ago

Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Բակո Սահակյանի որդուն՝ Տիգրանին. Բագրատ Սրբազան

«Ինձ ոչ մեկ ազատությունից ոչ զրկել է, ոչ էլ կարող է զրկել, քանի որ ոչ…

16 hours ago

Օրը ցերեկով մարտաֆիլմ հիշեցնող տեսարաններ են, սա՞ է «բարեփոխումների» ենթարկված իրավապահ համակարգը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է. «Երեկ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած…

16 hours ago

Եվրոպոլում Հայաստանի կողմից կապի սպա կնշանակվի

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 18-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի…

17 hours ago

ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը կայցելի Հայաստան

Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները շարունակում են խորանալ՝ թևակոխելով գործընկերության վճռորոշ փուլ և…

17 hours ago

Սահմանամերձ համայնքների բնակիչներին աջակցության տրամադրումը կշարունակվի

ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչների կենսապայմանների բարելավման՝ 82 բնակավայրերի աջակցություն տրամադրելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում:…

17 hours ago