

Իսպանիայի Թագավորության Կադաստրի գլխավոր տնօրինության հրավերով, 2022 թվականի հուլիսի 12-14-ը Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն աշխատանքային այցով գտնվում է Մադրիդում:
Այցի շրջանակում Կոմիտեի ղեկավարը հանդիպել է Իսպանիայի կադաստրի գլխավոր տնօրենի հետ, շարունակվում են հանդիպումները համապատասխան ոլորտները համակարգող մասնագետների հետ:
Երկու երկրների լիազոր մարմինների միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որով սկիզբ կդրվի երկու գերատեսչությունների գործընկերային համագործակցությանը:
Փոխըմբռնման հուշագրով նախատեսվում է համագործակցություն անշարժ գույքի նկատմամբ իրավունքների կադաստրային գրանցման, կադաստրային գնահատման և թվայնացման, սեփականության իրավունքի պաշտպանության, դատական ներկայացուցչության ոլորտներում լավագույն փորձի և հմտությունների փոխանակում, սեմինարների և համատեղ աշխատաժողովների կազմակերպում ՀՀ-ում և Իսպանիայի Թագավորությունում, փորձի փոխանակում, մասնագետների ուսուցման և վերապատրաստման կազմակերպում:
Ես չգիտեմ մնացածներն ինչով են զբաղված, բայց ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ…
«Ինձ ոչ մեկ ազատությունից ոչ զրկել է, ոչ էլ կարող է զրկել, քանի որ ոչ…
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է. «Երեկ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած…
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 18-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի…
Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները շարունակում են խորանալ՝ թևակոխելով գործընկերության վճռորոշ փուլ և…
ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչների կենսապայմանների բարելավման՝ 82 բնակավայրերի աջակցություն տրամադրելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում:…