

Ինչպես եւ վերջին մեկուկես տարվա ցանկացած իրադարձություն, վարչապետի ելույթը Ստեփանակերտում առաջացրել է երկու տիպի արձագանք:
1/ Հիացական-հրճվալից-փառաբանական, մոտավորապես՝ «առաջնորդի եւ ժողովրդի կատարյալ ներդաշնակության եւս մի ապացույց» կամ՝ «եւս մի հուժկու հակահարված մութ ուժերին»:
2/ Հեգնական-չարախոսական. «Նյու-Վասյուկի», «դատարկախոսություն» եւ այլն:
Առաջին ուղղության ներկայացուցիչներին կցանկանայի եւս մեկ անգամ հիշեցնել, որ ժողովուրդ-իշխանություն էքստատիկ միաձուլում գոյություն ունի միայն տոտալիտար երկրներում, եւ նույն ամբողջատիրական մտածելակերպին է հատուկ ամենուր «մութ ուժերի» փնտրտուքը:
Իսկ ծաղրական ոճով քննադատողներին ասեմ, որ երկարաժամկետ՝ տասնամյակների կտրվածքով պլանավորումը միանգամայն նորմալ երեւույթ է բազմաթիվ երկրների համար՝ դա, բացի ամեն ինչից, հայտ է, որով պետությունն ուղենշում է իր հավակնությունների մակարդակը:
Նիկոլ Փաշինյանը մինչեւ 2050 թվականը վարչապետ չի լինելու, եւ, բնականաբար, ոչ ոք հնարավորություն չի ունենա նրան քաղաքական առումով հաշիվ ներկայացնել, թե ինչու 2019-ին նրա ասածը 31 տարի հետո իրականություն չդարձավ: Ավելին՝ հնարավոր է, որ 2024 թվականի ընտրություններին նրա քաղաքական ուժը մեծամասնություն չստանա: Ինչպե՞ս անել, որ երկրի հաջորդ ղեկավարները շարունակեն գնալ այսօր նախանշած ճանապարհով: Շատ պարզ. պետք է մշակել եւ սկսել իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնք հաջորդ իշխող քաղաքական ուժի մոտ առարկություններ չի առաջացնի: Իսկ դրա համար քիչ է ասել, որ, օրինակ, 2050-ին ուզում ենք Հայաստանում ունենալ 5 միլիոնանոց բնակչություն, պետք է մշակել ներգաղթի ծրագիր, ընդ որում՝ այն սկսել հաջողությամբ իրագործել, որպեսզի հաջորդ վարչապետն ասի՝ «այո, մենք քաղաքական հակառակորդներ ենք, բայց այս ծրագիրը պետք է շարունակել՝ հարստացնելով այն այսինչ եւ այնինչ տարրերով»: Նույնը վերաբերում է Ստեփանակերտում Փաշինյանի բարձրաձայնած ցանկացած այլ նպատակին: Դրանցից յուրաքանչյուրի տակ պետք է լինեն ծրագրեր:
Ավելին՝ aravot.am
Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…
Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…
Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…
Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…