

ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը գրառում է կատարել` հայտնելով, որ ուսուցիչների վարձատրությանը պետբյուջեից հատկացվող գումարի չափն ավելացել է:
«Շատ ենք խոսում, որ կրթության բյուջեն տարեցտարի ավելանում է։ Դրանում սովորաբար շեշտադրվում է կապիտալ ծախսերի մասնաբաժինը, բայց ոչ միայն։ 2023-2025 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրով կառավարությունը միայն ուսուցչի վարձատրության համար 2023 թվականին հաստատել է ավելի քան 8,5 մլրդ լրացուցիչ գումար։
Ընդ որում, այդ գումարներից շուրջ 4,5 մլրդն ուղղված է ուսուցչի վարձատրության բարձրացման երեք նոր նախաձեռնությունների՝
– բնագիտական առարկաների ուսուցիչների լրացուցիչ վարձատրությանը՝ անկախ դպրոցի տեղակայման վայրից,
– գյուղական փոքր դպրոցների ուսուցիչների լրացուցիչ վարձատրությանը,
– բազմահամակազմ դասարանների վերաձևավորմանը և նոր ձևով ֆինանսավորմանը առաջին փուլում Սյունիքի մարզում, որով բազմահամակազմ դասարան կձևավորվի միայն արվեստ և արհեստ, ֆիզիկական կենսագործունեություն բնագավառներում՝այդ դեպքում ուսուցիչների համար մեկ ժամի համար հավելյալ արժեք սահմանելով, մյուս բոլոր առարկաների համար ամեն դասարան առանձին դասավանդում կունենա, որն իհարկե կնշանակի նաև ժամաքանակի ու առարկայական ուսուցիչների ծանրաբեռնվածության և վարձատրության ավելացում։
Մնացած շուրջ 4 միլիարդն ուղղվելու է կամավոր ատեստավորման արդյունքներում հավելավճարների և բարձրացված դրույքաչափի վճարմանը»,- գրել է նա։
Անդրեասյանը հայտնել է, որ սա հաստատված կառավարության որոշում է, որին կարելի է ծանոթանալ այստեղ:
Պետական միջոցառումների ժամանակ պարտադիր կդառնա օրհներգի կենդանի կատարումը. կառավարությունը համապատասխան որոշում է ընդունել։ «Ցանկացած միջոցառում,…
«Ես հայ ժողովրդի պատմության ամենաբարձր կուսակցության անդամ եմ ինձ համարում, նորից թույլ տվեք կրկնել՝ ես…
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը X-ի իր էջում գրառում է կատարել Հայաստան և Ադրբեջան կատարած…
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…