

Պետական միջոցառումների ժամանակ պարտադիր կդառնա օրհներգի կենդանի կատարումը. կառավարությունը համապատասխան որոշում է ընդունել։
«Ցանկացած միջոցառում, որ պլանավորվում է պետական կառույցների կողմից, առավել ևս՝ երբ խոսում ենք արարողակարգային միջոցառումների ժամանակ, պետք է ապահովել օրհներգի կենդանի կատարման հնարավորությունը, որ կարող է լինել նվագախմբային, նվագախմբային ու երգչախմբային կամ երգչախմբային տարբերակով», – հայտնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նա նաև նշել է, որ օրենքը սահմանում է՝ ուսումնական հաստատություններում շաբաթվա սկզբում օրհներգը պետք է հնչի. «Օրհներգի կատարման կարգով հստակեցվում է, որ օրհներգը պետք է կատարվի հաստատության սաների կենդանի ձայնակցությամբ։ Այսինքն՝ մենք պարտադիր ենք դարձնում, որ օրհներգի կատարումը ներառի նաև բոլոր անձանց, որոնք ներգրավված են, և սա ունի շատ կոնկրետ նպատակ», – ասել է նա։ Ըստ Անդրեասյանի՝ սա պետության գիտակցման ու պետականության ամրապնդման շատ կարևոր ուղենիշ է։ Անդրեասյանը նաև ասել է, որ օրհներգի ունկնդրումն ու ձայնակցումը պետք է լինի հանդիսավոր՝ աջ ձեռքը կրծքին դրած։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշել է, որ մի շարք գերատեսչություններ ունեն նվագախմբեր ու երգչախմբեր, իսկ որոնք չունեն՝ կարող են հրավիրել. «Եթե միջոցառում է, որ օրհներգ պետք է հնչի, նշանակում է՝ այդ միջոցառումը բյուջե ունի, կարելի է այդ բյուջեից ուրիշ ատրիբուտների ավելի քիչ տրամադրել ու հրավիրել երգչախմբերի ու նվագախմբերի», – ասել է վարչապետը՝ հավելելով, որ սա որոշակի ֆինանսական հոսքերի վերաուղղում է դեպի մշակույթի ու արվեստի ճյուղեր։ Նրա խոսքով՝ պետական հիմնարկներում ևս կարող են խմբեր ու երգչախմբեր լինել, որոնք օրհներգը կկատարեն. «Իհարկե այդտեղ մի քիչ երգելու ընդունակության ու տաղանդի հարց կա, բայց սա էլ մի հարց է, որ ևս մի հետաքրքիր էլեմենտ կմտնի պետական համակարգում աշխատելու երբեմն միօրինակ առօրյայի մեջ»։
2025 թվականը առաջին տարին է, երբ Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիների թիվը շուրջ 8,600-ով ավելին է,…
«Ինչ անուն ասես տվել են Դաշնակցությանը, բայց մի պարզ բան չեն հասկացել, որ սուտն է…
«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը ցույց է տվել ԱՄՆ-ի իր համալսարանը և պատմել…
Արևմտյան երկրները փորձում են ամրապնդել իրենց ազդեցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել…
ԱՄՆ զինված ուժերը հետախուզական թռիչքներ են իրականացրել Իրանի սահմանների հարակից տարածքներում։ Գործողություններին մասնակցել են Boeing…
76537 քաղաքացի 2025թ. հայտարարագրման արդյունքում ստացել է 6մլրդ 200 մլն դրամի սոցիալական կրեդիտ. հայտարարել է…