Ջրանցքի մաքրման աշխատանքային պայմանագիր է ստորագրվել այդ պահին հանրապետությում չգտնվող անձի հետ. հարուցվել է քրեական գործ

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ՀՀ հաշվեքննիչ պալատից ստացված` «Ջրառ» ՓԲ ընկերությունում իրականացրած հաշվեքննության արդյունքների հիման վրա կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ պետական բաժնեմասով «Սևան-Հրազդան-Ջրառ» ՓԲ ընկերության («Ջրառ» ՓԲԸ-ն հանդիսանում է նշված ընկերության իրավահաջորդը)` պատասխանատու կարգադրիչ կամ այլ կառավարչական գործառույթներ իրականացնող ծառայողի և ֆիզիկական անձի միջև 2017թ. մարտի 3-ին կնքվել է աշխատանքային պայմանագիր:

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից հաղորդում են, որ դրանով հանձնարարվել է ֆիզիկական անձին մինչև 2017թ. ապրիլի 15-ը կատարել ջրանցքի մաքրման և նորոգման աշխատանքներ:
Մինչդեռ, ՀՀ ոստիկանությունից ստացված տեղեկատվության համաձայն` նշված ֆիզիկական անձը ՀՀ Զվարթնոց սահմանային անցակետով 2017թ. հունվարի 4-ին մեկնել է հանրապետությունից և վերադարձել 2017թ. մարտի 20-ին՝ Բագրատաշեն սահմանային անցակետով:
Այսինքն, 03.03.2017թ. նշված անձը ՀՀ տարածքում չի գտնվել և չէր կարող նշված օրը պայմանագիր կնքել ու ստորագրել, ինչպես նաև չէր կարող 03.03.2017թ.-ից մինչև 20.03.2017թ. կատարել պայմանագրով սահմանված աշխատանքները, ինչը վկայում է, որ 03.03.2017թ. կնքված պայմանագրի տվյալները կեղծ են և իրականությանը չեն համապատասխանում:

Ուսումնասիրությունների արդյունքներով ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված` մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելու կամ օգտագործելու հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ուսումնասիրությամբ և ՀՀ հաշվեքննիչ պալատի հաշվեքննությամբ արձանագրված խախտումների և բացթողումների վերացման, հետագայում դրանց բացառման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու համար հաղորդում է ներկայացվել ՀՀ ջրային կոմիտեի նախագահին:

editors

Recent Posts

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

8 hours ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

9 hours ago

Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…

10 hours ago

Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան

Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…

12 hours ago

Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին

Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…

12 hours ago

Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…

13 hours ago