

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մասնակցել է ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի գործարար միջավայրի բարելավում» ծրագրի շրջանակում մշակված Ներդրումային բարեփոխումների ճանապարհային քարտեզի շնորհանդեսին։
Միջոցառման ընթացքում ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալլելոն Վահան Քերոբյանին է հանձնել Ներդրումային բարեփոխումների ճանապարհային քարտեզը, որի հիմնական շահառուն է էկոնոմիկայի նախարարությունը։
«Տնտեսական բարեփոխումների մեր օրակարգում շատ կարևոր տեղ են գրավում ներդրումային բարեփոխումները, ՀՀ Կառավարությունը ձգտում է փոխել տնտեսության կառուցվածքը՝ սպառման վրա հիմնված տնտեսական աճից՝ անցում կատարելով ներդրումների վրա հիմնված տնտեսական աճի մոդելին։ Իսկ դա հնարավոր է հետևողական ներդրումային բարեփոխումների միջոցով»,- նշել է նախարարը։
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…