Լրահոս 24/7

Հայաստա՞նն է կարևոր դարձել, թե՞ Հարավային Կովկասը՝ ընդհանրապես

2020թ. Արցախի դեմ տեղի ունեցած պատերազմի ընթացքում և ադրբեջանական ագրեսիայի հանդեպ տարբեր ուղղությունների միջազգային դերակատարների «անտարբերություն» որակելու արժանի վարքագիծը 2021-2022 թվականներին փոխարինվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործում աճող միջնորդական ջանքերով ու տարածաշրջանային հարցերում ակտիվ ներգրավվածության ընդլայնմամբ։
Գործուն մասնակիցներից յուրաքանչյուրն, անշուշտ, իր շահերը պիտի հետապնդի. մեկը՝ այստեղ ազդեցության պահպանման, մյուսը՝ դրա ձեռքբերման, երրորդը՝ դրա մեծացման, մեկ ուրիշը՝ աշխարհաքաղաքական հաշվարկներից ելնելով, և բոլորը միասին՝ էներգետիկ ու տրանսպորտային շահերի նպատակով։ Ուստի տարածաշրջանն իր ամբողջ ծավալով է առավել հետաքրքիր դարձել։
Եվ դա այն դեպքում, երբ Հայաստանն ինքն է թե՛ պատերազմի ժամանակ, թե՛ դրանից հետո հայտարարել միջազգային հանրության աջակցությունն ընդունելու, գործընկերային հարաբերությունների խորացման ու նորացման պատրաստակամության մասին ու վստահելի վարքագծով, ժողովրդավարական համակարգի դրոշակով, իշխանության ու հասարակության արժեհամակարգային բնութագրով իրեն կարևորել աշխարհի առաջ, ապա Ադրբեջանի դեպքում մի շարք խաղացողներ իրենք են միջոցներ ձեռնարկել այնտեղ իրենց «դրվածքն» ունենալու համար։
Դա արտահայտվեց Ռուսաստանի դեպքում՝ խաղաղապահական ու հրադադարի պահպանման երաշխավորի գործառույթներով, երբ Ադրբեջանը կարևորվեց ազդեցության վերադարձման ու ամբողջ տարածաշրջանում դրա պահպանման համար, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի պարագայում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի պնդմամբ՝ առաջին հերթին Ռուսաստանի շրջանցման ուղիների համար, Իրանը հայտարարեց տարածաշրջանային հարցերը տարածաշրջանում լուծելու սկզբունքի մասին և հանդես եկավ հօգուտ տարածաշրջանային ձևաչափի, Թուրքիան, ի թիվս դրանց, վերագործարկեց իր «եղբայրական» մղումները, իսկ եվրոպական մի շարք երկրներ Բաքվին հիշեցրեցին դեպի Եվրոպա ձգվող գազատարների ծրագրերում ունեցած իրենց 80% բաժնեմասերի մասին (20%-ն ադրբեջանական SOCAR-ինն է)։
Եվ այս մեծացած ուշադրության մասին վկայող ամենակարևոր տեղեկությունները հատկապես վերջին ամիսների պաշտոնական ու աշխատանքային այցերն են Երևան և Բաքու, որոնք որոշ դեպքերում նույնիսկ աննախադեպ են։

Հայ-ադրբեջանական հարաբերությունների ու արցախյան կարգավորման ավանդական թեմաներին ավելացել են տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման, «միջանցքային» տրամաբանության, ադրբեջանական գազի ծավալների մեծացման, ռուսական ուղիների շրջանցման, Հյուսիս-հարավի կազմակերպման, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման և այլ՝ ավելի նվազ կարևորության հարցերը, որոնցից յուրաքանչյուրն ունի իր շահագրգիռները, իսկ մասնակիցների դերում Հայաստանն է կամ Ադրբեջանը, կամ էլ՝ երկուսը միաժամանակ։
Ընդ որում՝ այդ հարցերի մեծ մասն ուղղակիորեն կապ ունի չլուծված հակամարտության ու հայ-ադրբեջանական լարվածության հետ, ուստի ակնհայտ է, որ արտաքին շահագրգիռները հենց դրանց շոշափմամբ պիտի փորձեն տեղավորվել մյուս ծրագրերում։ Եվ հենց այստեղ է այն պատճառը, որը նախկինում իրենց արձագանքներով առանձնապես աչքի չընկած միջազգայիններին այսօր Երևանի հետ կապում, իսկ Բաքվին հիշեցնում ռազմատնտեսական աջակցության մասին։
Ուրեմն՝ աշխարհաքաղաքական բարդ իրադրության (փլուզման կամ վերափոխման) պայմաններում Հարավային Կովկասն ավելի կարևոր է դարձել բոլորի համար, բայց ազնիվ պայքարի առաջամարտիկների կյանքի գնով ու իշխանությունների գործուն ջանքերի արդյունքում արտաքին ուժերը հարկադրված են առավել կարևորել պահանջատիրական դիրքորոշում հայտնած Հայաստանը։


Վահրամ Հովհաննիսյան

Թիվ 1

Recent Posts

Ես հայ ժողովրդի պատմության ամենաբարձր կուսակցության անդամ եմ. Հակոբյան

«Ես հայ ժողովրդի պատմության ամենաբարձր կուսակցության անդամ եմ ինձ համարում, նորից թույլ տվեք կրկնել՝ ես…

1 minute ago

Նախագահ Թրամփը հավատարիմ է այս գործընկերությանը, ես՝ նույնպես. Վենս

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը X-ի իր էջում գրառում է կատարել Հայաստան և Ադրբեջան կատարած…

21 minutes ago

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

14 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

16 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

18 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

18 hours ago