Լրահոս 24/7

Փոփոխություններ՝ փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման ծրագրում

Կատարվել են փոփոխություններ փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման ծրագրում:

Կատարված փոփոխություններով՝ փոխհատուցումը կարող է իրականացվել մինչև ծրագրի տևողության ավարտը՝ որոշման գործող կարգավիճակի պայմաններում, այսինքն՝ նոր կարգավորմամբ լրացուցիչ հնարավորություն է տրվում ծրագրի շրջանակում փոխհատուցման պայմանագիր կնքած, սակայն ծրագրով նախատեսված ժամկետին ջերմատունը շահագործման չհանձնած շահառուներին ստանալու փոխհատուցում։

Ծրագրի մեկնարկից սկսած բոլոր շահառուների համար հավասար պայմաններ ապահովելու նպատակով սույն դրույթի գործողությունը կտարածվի 2020 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա։

Ծրագրին մասնակցելու համար թույլատրելի է համարվելու տնտեսվարողների անշարժ գույքի (հողի) միայն սեփականության կամ կառուցապատման իրավունքի պետական գրանցման վկայականի առկայությունը։

Առանց անշարժ գույքի կառուցապատման իրավունքի, միայն օգտագործման կամ վարձակալության իրավունք ունեցող տնտեսվարողների մասնակցությունը ծրագրին չի թույլատրվելու։

Ծրագրում սահմանվել է իրատեսական ժամկետ պայմանագրի կնքման համար, հստակեցվել են կապալառուներին ներկայացվող պահանջները՝ նախագծերի կազմման մասով։

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

6 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

7 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

8 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

8 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

8 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

9 hours ago