Լրահոս 24/7

ԶԱՀ և «Մեգերյան կարպետ»-ի նախաձեռնությունը հավաքագրել է ավելի քան 8 մլն դրամ

Հայրենիքի պաշտպանության ժամանակ զինհաշմանդամություն ձեռք բերած Ռուսլան Թումանյանը, Արթուր Հովհաննիսյանը, Արթուր Կարապետյանը, Նորայր Ավագյանը և Սեյրան Սողոյանը հուլիսի 28-ին կապեցին շուրջ մեկ տարի գործվող «Արևագորգի» վերջին հանգույցները: Գորգը կտրելու արարողությունը նույնպես տղաների ձեռքով կատարվեց։

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի (ԶԱՀ) և «Մեգերյան կարպետ»-ի համատեղ «Կապիր, որ․․․» խորագրով այս նախաձեռնությունը մեկնարկել է 2021թ․ հունիսի 4-ին, որի շրջանակում յուրաքանչյուր ոք կարող էր Արևագորգի իր հանգույցը կապել և ամեն մի հանգույցի դիմաց նվիրաբերել 1,000 ՀՀ դրամ (2 դոլար կամ եվրո, կամ 150 ռուբլի)՝ այդպիսով կանգնելով բոլորիս համար իրենց կյանքն ու առողջությունը չխնայած զինծառայողների և նրանց ընտանիքների կողքին։

Մոտ մեկ տարվա ընթացքում բազմաթիվ անհատներ, կազմակերպություններ, դպրոցականներ ու հանրահայտ սիրված անձինք ամեն օր այցելում էին Մարիոթ հյուրանոցի ցուցասրահ ու կապում գորգի իրենց հանգույցը․ առաջինը «բարեԳործեց» IDBank-ը։ Նվիրաբերելով 1 մլն ՀՀ դրամ՝ IDBank-ի աշխատակիցները 1000 կապով հիմք դրեցին Արևագորգի առաջին շարքերին։ Բացի այդ նույն օրը Իդրամն ու IDBank-ը հայտարարեցին, որ «Մի դրամի ուժը» նախաձեռնության շահառուն հերթական անգամ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ն է լինելու։ Արդյունքում՝ 2021 թվականի հունիս-հուլիս ամիսների «մի դրամների» ողջ գումարը՝ 6․925․000 ՀՀ դրամ, փոխանցվեց 1000+ հիմնադրամին։

Ինչպես «Մի դրամի ուժը», այնպես էլ «Արևագորգի» նախաձեռնությունը ևս մեկ անգամ փաստում են այն գաղափարը, որ անգամ փոքր, բայց միասնական ներդրումով մենք կարող ենք արժանապատիվ ապագա ստեղծել մեր զինվորների և նրանց ընտանիքների համար։

«Արևագորգի» նախաձեռնության շնորհիվ մինչև օրս հավաքագրվել է 8,123,000 ՀՀ դրամ, սակայն «Արևագորգի» ճանապարհն այսքանով չի ավարտվում․ այն տեղափոխվել է «Մեգերյան կարպետ»՝ անցնելու հատուկ լվացման և մշակման գործընթացը, որից հետո այն կվաճառվի աճուրդով և ամբողջ հասույթը «Մեգերյան կարպետ»-ի  կողմից կփոխանցվի ԶԱՀ-ին։

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

8 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

9 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

9 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

10 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

10 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

10 hours ago