

Վլադիմիր Զելենսկին հայտարարում է՝ Ուկրաինան պատրաստ է սկսել հացահատիկի առաքումները։
«Մենք պատրաստ ենք ուկրաինական հացահատիկի առաքումներին։ Մեզ համար կարևոր է մնալ համաշխարհային պարենային անվտանգության երաշխավոր։ Մինչ ինչ-որ մեկը Սև ծովն արգելափակելով այլ պետություններից կյանքեր է խլում, մենք ապրելու հնարավորություն ենք տալիս», – Օդեսայի նավահանգիստ այցելության ընթացքում հայտարարել է Ուկրաինայի նախագահը:
«Հենց թուրքական կողմը և ՄԱԿ-ը ազդանշան տան, որ պատրաստ են ընդունել բեռները, ամեն ինչ կսկսվի։ Կարծում՝ եմ այսօր-վաղը կսկսվի», – ասել է Զելենսկին:
Մեկ շաբաթ առաջ Կիևն ու Մոսկվան համաձայնագիր են ստորագրել սևծովյան նավահանգիստներում արգելափակված ուկրաինական հացահատիկի անվտանգ դուրսբերման վերաբերյալ: Գործարքի համաձայն, ուկրաինական հացահատիկն արտահանվելու է Սև ծովով երեք՝ Օդեսայի, Չերնոմորսկի և Յուժնիյ նավահանգիստներից, նավերն անցնելու են նախապես համաձայնեցված անվտանգ միջանցքներով: Նավահանգիստներում հացահատիկի բեռնմանը կհետևեն ՄԱԿ-ի, Թուրքիայի և Ուկրաինայի ներկայացուցիչները։
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…