Չեխիայի և Գերմանիայի սահմանին անտառային հրդեհ է, որը բռնկվել է օրեր առաջ, դեռ ամբողջությամբ չի մարվել։
Այս մասին գրում է Եվրանյուզը՝ նշելով, որ ավելի քան հազար հեկտար անտառ է տուժել միայն «Չեխական Շվեյցարիա» ազգային պարկի տարածքում։
Հրշեջների խոսքով, այժմ լավատեսության հիմք կա. որոշ վայրերում նրանք կարողացել են դիմակայել հրդեհին, և տեղի քաղաքներից մեկի մոտ 500 բնակիչներ, որոնք ստիպված են եղել տարհանվել, ստացել են իրենց տները վերադառնալու թույլտվություն:
«Մենք ներգրավել ենք բոլոր առկա հակահրդեհային ավիացիոն տեխնիկան, մարմանը մասնակցել է 6 ուղղաթիռ և 5 ինքնաթիռ։ Առավոտից դրանք օդում են։ Բոլոր ուժերը, որոնք ունենք, ներգրավված են աշխատանքին»,- ասել է Չեխիայի հրշեջ ծառայության ներկայացուցիչը։
Նրա խոսքով, անտառային հրդեհի մարման աշխատանքներին ներգրավվել է 750 հրշեջ։ Նրանց թվում կան տուժածներ։
Գերմանիայի մոտակայքում գտնվող «Սաքսոնական Շվեյցարիա» ազգային պարկից ոչ հեռու անտառային հրդեհը չի մարում։ Հրշեջները հայտնել են բազմաթիվ նոր հրդեհների մասին։
Իսրայելի հարձակումների վերսկսման պատճառով Գազայում սրվել է հումանիտար ճգնաժամը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը…
Մարտի 29-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հանդիպել է…
Ստամբուլի քաղաքապետ եւ ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության կողմից Թուրքիայի նախագահի թեկնածու Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից հետո ամբողջ…
Միացյալ Թագավորության Լորդերի պալատում բարձրացվել է հարց Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղից գերեվարված 23 հայերի նկատմամբ…
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Սև ծովում հրադադարի մասին պայմանավորվածությունները գրեթե պատրաստ…
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադում վերջերս կայացած բանակցություններից Ռուսաստանի պատվիրակության անդամ, սենատոր Գրիգորի Կարասինն այնքան էլ…