Լրահոս 24/7

ԵՄ-ն պաշտոնապես ներկայացրել է ռուսներին վիզաների տրամադրումն արգելելու առաջարկը

ԵՄ-ում քննարկման է ներկայացվել ռուսաստանցիներին շենգենյան վիզաների տրամադրումն արգելելու առաջարկը։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեշտրեյտը։

«Նախագիծը որոշ երկրների կողմից ներկայացվել է ԵՄ-ին և, հետևաբար, օրակարգում է», – մեջբերում է ՏԱՍՍ-ը Հեբեշտրեյտի խոսքերը։ Պաշտոնյան նշել է, որ Գերմանիայի կառավարությունն ի գիտություն է ընդունել առաջարկը, և դրա շուրջ քննարկումներ են ընթանում։

Գերմանիայի ԱԳՆ-ն նաեւ պարզաբանել է, որ առաջարկը ներառում է վիզայի արգելք ոչ միայն զբոսաշրջիկների, այլեւ լրագրողների, այլախոհների եւ ԵՄ քաղաքացիների հարազատների համար։ Նրանք հայտնել են, որ առաջարկը կքննարկվի օգոստոսի վերջին Պրահայում ԵՄ ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ։

Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը նման արգելքի մասին քննարկումն անվանել է «շատ հիպոթետիկ»։

Ռուսների համար Շենգենյան վիզաների արգելման անհրաժեշտության մասին քննարկումը թարմացվեց հուլիսին, երբ ռուսական իշխանությունները բացեցին ցամաքային սահմանները, և ռուսները սկսեցին զանգվածաբար մեկնել Արևմտյան Եվրոպա՝ տարանցիկ ճանապարհով Լատվիայով, Էստոնիայով և Ֆինլանդիայով։

ԵՄ որոշ երկրներ դադարեցրել են վիզաների տրամադրումը գարնանը՝ պատերազմի սկսվելուց գրեթե անմիջապես հետո։ Դրանց թվում են բոլոր Բալթյան երկրները, Չեխիան, Սլովակիան, Մալթան։ Լեհաստանն արգելել է Ռուսաստանի քաղաքացիների մուտքը երկիր անմիջապես Ռուսաստանից կամ Բելառուսից։

Եվրահանձնաժողովը ավելի վաղ ընդգծել էր, որ Շենգենյան համաձայնագրի նորմերը չեն նախատեսում ռուսների համար վիզաների տրամադրման ամբողջական արգելքի հնարավորություն։

Աղբյուրը՝ Meduza.io

Թարգմանեց՝ Աստղ Խաչատրյանը

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

13 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

14 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

16 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

17 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

17 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

17 hours ago