Լրահոս 24/7

Չինաստանը Թայվանի հետ «վերամիավորումն» անխուսափելի է անվանել

Չինաստանի իշխանությունները «սպիտակ գիրք» են հրապարակել Թայվանի վերաբերյալ։ «Թայվանի հարցը և Չինաստանի միավորումը նոր դարաշրջանում» վերնագրված տեղեկագիրը բացահայտում է Պեկինի դիրքորոշումը Թայվանի նկատմամբ։

Մասնավորապես, «սպիտակ գիրքը» պարունակում է «հայրենիքի ամբողջական վերամիավորման» անխուսափելիության մասին թեզը, որը «չինական բոլոր որդիների ու դուստրերի ընդհանուր ձգտումն է»։ Այնտեղ պոտենցիալ միավորումը ներկայացվում է որպես անխուսափելի պատմական օրինաչափություն՝ հիմնված ժամանակակից ՉԺՀ-ի հիմնադիրների՝ Մաո Ցզեդունի և Դեն Սյաոպինի սկզբունքների վրա։

Չինաստանի իշխանություններն ընդգծել են, որ Պեկինը «պատրաստ է լայն տարածություն ստեղծել խաղաղ վերամիավորման համար», սակայն չեն բացառել կղզու գրավման ռազմական սցենարը՝ նշելով, որ «ոչ խաղաղ միջոցները կկիրառվեն որպես վերջին միջոց այն իրավիճակում, երբ այլ ելք չկա»։

«Սպիտակ գիրքըը» նաև նշում է, որ Չինաստանին միանալուց հետո Թայվանը կկարողանա ներդնել մայրցամաքից երկար ժամանակ տարբերվող սոցիալական համակարգ՝ ինքնավարության բարձր աստիճանով։

Չինաստանը Թայվանին համարում է իր անբաժանելի մասը։ Միևնույն ժամանակ, Պեկինը դե ֆակտո չի վերահսկում կղզին քաղաքացիական պատերազմի ավարտից և 1949 թվականին ՉԺՀ-ի ստեղծումից հետո։

Թայվանի շուրջ իրավիճակը սրվել է օգոստոսի 2-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի կղզի կատարած այցի պատճառով։ Այս ճամփորդությունից հետո Չինաստանը սկսեց լայնածավալ զորավարժություններ Թայվանի ափերի մոտ, դրանք ավարտվեցին օգոստոսի 10-ին։

Աղբյուրը՝ Meduza.io

Թարգմանեց՝ Աստղ Խաչատրյանը

Թիվ 1

Recent Posts

Ես հայ ժողովրդի պատմության ամենաբարձր կուսակցության անդամ եմ. Հակոբյան

«Ես հայ ժողովրդի պատմության ամենաբարձր կուսակցության անդամ եմ ինձ համարում, նորից թույլ տվեք կրկնել՝ ես…

2 minutes ago

Նախագահ Թրամփը հավատարիմ է այս գործընկերությանը, ես՝ նույնպես. Վենս

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը X-ի իր էջում գրառում է կատարել Հայաստան և Ադրբեջան կատարած…

22 minutes ago

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

15 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

16 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

18 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

18 hours ago