Մնջախաղի հարաբերություններն» արդեն լավ են կառավարության հետ

– Պարոն Դադասյան, մեր տեղեկություններով, արդեն 36 տարի պետական կարգավիճակ ունեցող ձեր մշակութային օջախի համար վերջապես հայտարարվել է թատրոնի շենքի շինարարության մրցույթ…

– Այո՛, հայտարարությունն արդեն տարածվել է, ինչը նշանակում է՝ «սայլը տեղից շարժվել է»: Հայտարարության մեջ նշված է, որ շինարարության աշխատանքները պետք է տեւեն 14 ամիս՝ Գեւորգ Քոչար 21 հասցեում գտնվող շենքի 3-րդ հարկի 950 քմ մակերեսով տարածքում: (Ի դեպ, ասում են, որ խորհրդային տարիներին այս շենքը Հայաստանի Կենտրոնական կոմիտեն կառուցել է իբրեւ սգո տուն):

– Ձեր խոսքերից կարելի է ենթադրել, որ «մնջախաղի հարաբերություններն» արդեն լավ են կառավարության հետ:

– Մենք տարիներ շարունակ, առանց տարածք ունենալու, աշխատել ենք գերլարումով, բեմադրել ենք ներկայացումներ, մասնակցել հանրապետական միջոցառումների ու բազմաթիվ միջազգային փառատոների, մրցույթների, ի վերջո, Հայաստանում առաջին անգամ իրականացրել ենք մնջախաղի միջազգային փառատոն: Սրանք ապացույցն են, որ այս ժանրը ոչ միայն իրավունք ունի ունենալ իր սեփական տարածքը, այլեւ զարգանալ, մանավանդ որ, ժամանակակից թատրոնի տենդենցները գնում են դեպի վիզուալ թատրոն, որտեղ, եթե ոչ առավել, ապա շարժումը դառնում է խոսքին համարժեք: Մի բան էլ՝ պետությունը ոչ թե պարտավոր է պետական կարգավիճակից ելնելով թատրոնին տրամադրել տարածք միայն այն պատճառով, որ այն պետական է, այլ առաջին հերթին պետք է հաշվի առնել, թե ինչ ձեռքբերումներ է գրանցել տվյալ օջախը, թույլ տվեք նկատել, այն էլ մեր դեպքում, որ փաստորեն տասնամյակներ գոյատեւել ենք առանց սեփական տարածքի (օրինակ, Շվեդիայի մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող թատրոնների ֆինանսավորումը կախված է նախորդ թատերաշրջանի ընթացքում նրանց ձեռք բերած հաջողություններից եւ անհաջողություններից.- Ս.Դ.):

Հայկական միջնադարյան թատրոնի գործնական ուսումնասիրությունների ընթացքում մեր խաղացանկում հայտնվել են այնպիսի ներկայացումներ, որոնք առանձնանում են ոչ միայն իրենց ազգային թեմաների, այլեւ արտահայտչամիջոցների եւ մոտեցումների յուրահատկությամբ, ինչն անխոս արդյունք է մեր միջնադարյան տաղերի, հոգեւոր երաժշտության, մանրանկարչության, մատենագրության խորը ուսումնասիրության եւ այլն: Այս մասին միջազգային տարբեր հարթակներում քանիցս փաստել են անվանի շատ թատերական փորձագետներ: Օրինակ, Վաչե Շարաֆյանի երաժշտությամբ «Շերանիկում» Հաղպատի ավետարանի միջնադարյան մանրանկարչության խոսուն կերպարներն են դարձել բեմադրության առիթը:

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Ավելին՝ aravot.am

editors

Recent Posts

Թուրքիան կշարունակի անվտանգություն ապահովել Սև ծովում․ Ֆիդան

Թուրքիան մտադիր է շարունակել աշխատանքը Սև ծովում նավարկության անվտանգության ապահովման հարցերով։ Այս մասին Անկարայում Ռուսաստանի…

8 minutes ago

Չինաստանի և ՌԴ-ի հարաբերություններն ուղղված չեն երրորդ կողմի դեմ

Չինաստանի և Ռուսաստանի հարաբերություններն ուղղված չեն որևէ երրորդ կողմի դեմ և ենթակա չեն արտաքին ազդեցության․…

21 minutes ago

Մեծապես կարևորում ենք Էստոնիայի հետ հարաբերությունների զարգացումը. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի Հանրապետության վարչապետ Կրիստեն Միհալին ազգային տոնի՝ Անկախության…

37 minutes ago

Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները հանդիպում են ունեցել

Ժնևում տեղի է ունեցել Հայաստանի ու Իրանի արտգործնախարարների հանդիպումը։ Արարատ Միրզոյանն ու Աբաս Արաղչին հանդիպել…

49 minutes ago

ftNFT ֆիջիթալ սփեյսում հեղինակներ Ավետ Բարսեղյանը և Արամ Ավետիսը ստեղծել են առաջին NFT գրական տողերը

Ս.թ. փետրվարի 18-ին՝ գրքի տոնին ընդառաջ, ftNFT ֆիջիթալ սփեյսում հայ ժամանակակից հեղինակներ Ավետ Բարսեղյանը և…

1 hour ago

0,5 հա մակերեսով հողամասի նկատմամբ վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հատիկ առ հատիկ հեշթեգի ներքո նոր գրառում է կատարել, որում ասվում է․…

1 hour ago