Լրահոս 24/7

Լատվիայի Սեյման ՌԴ-ն հայտարարել է ահաբեկչությանն աջակցող երկիր

Լատվիայի Սեյման (խորհրդարանը) Ռուսաստանը ճանաչել է ահաբեկչությանը աջակցող երկիր, իսկ Ուկրաինայի և այլ երկրների քաղաքացիների նկատմամբ պետության գործողությունները՝ ահաբեկչություն։ Տեղական LSM թերթի փոխանցմամբ՝ համապատասխան հայտարարությանը կողմ է քվեարկել 100 պատգամավորներից 67-ը։

Սեյմում քվեարկության պատճառ է դարձել «Ուկրաինայի քաղաքացիական և հասարակական տարածքի վրա ռուսական թիրախավորված ռազմական հարձակումների մասին» փաստաթուղթը, որը նախկինում հավանության է արժանացել արտաքին հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովի կողմից։

Փաստաթղթում ընդգծվում է, որ Ռուսաստանը նպատակաուղղված հետապնդում է Ուկրաինայի խաղաղ բնակչությանը, բռնության է դիմում՝ նրա բնակիչներին և զինվորականներին «բարոյալքելու», տեղական իշխանություններին կաթվածահար անելու և երկիրը զավթելու նպատակով։

Լատվիացի պատգամավորները դատապարտել են Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա։ Բացի այդ, գրում է Delfi-ն, Սեյմը կոչ է արել այլ երկրների իշխանություններին հետևել իր օրինակին, իսկ ԵՄ երկրներին անհապաղ դադարեցնել տուրիստական ​​վիզաները և սահմանափակել մուտքի վիզաների տրամադրումը Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի քաղաքացիների համար։

Մայիսին Լիտվայի Սեյմը բանաձեւ է ընդունել, որով Ռուսաստանը հայտարարում է «ահաբեկչական պետություն»։ Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության գործողությունները Էստոնիայի, Լատվիայի և Կանադայի խորհրդարանները պաշտոնապես ճանաչեցին որպես ցեղասպանություն։

Աղբյուրը՝ Meduza.io

Թարգմանեց՝ Աստղ Խաչատրյանը

Թիվ 1

Recent Posts

Իրանին հարվածելու որոշում չի ընդունվել

Հոկտեմբերի լույս 11-ի գիշերն Իսրայելի ռազմական կաբինետը չորս ժամ տեւած նիստ է անցկացրել, բայց Իրանին…

7 mins ago

Վահագն խաչատուրյանը հանդիպել է Թուրքմենստանի նախագահի և ազգային առաջնորդի հետ

Թուրքմենստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն առանձնազրույցն է ունեցել Թուրքմենստանի ազգային առաջնորդ,…

50 mins ago

Փոխնախարարը ընդունել է «ՏիկՏոկ»-ի ներկայացուցիչներին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանն ընդունել է «ՏիկՏոկ» սոցիալական մեդիա հարթակի…

2 hours ago

Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումը լուրջ սադրանք կլինի. Լավրով

Իրանում գտնվող խաղաղ միջուկային օբյեկտներին հարվածելը լուրջ սադրանք կլինի, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ…

2 hours ago

Շարունակվում է «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարի հայտագրումը

Հոկտեմբերի 19-ին Փարաքար-Էջմիածին մայրուղում չորրորդ անգամ անցկացվելիք «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարի հայտագրումը կշարունակվի…

2 hours ago

Աշխաբադում հանդիպել են Պուտինն ու Փեզեշքիանը

Թուրքմենստանի մայրաքաղաքում տեղի է ունեցել Վլադիմիր Պուտինի և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Պեզեշկիանի հանդիպումը։…

2 hours ago