

Գերմանական Tchibo GmbH ընկերությունը, որը սուրճի չորրորդ արտադրողն է աշխարհում, լքել է ռուսական բիզնեսը, գրում է Коммерсант-ը։
Իրավաբանական անձանց միասնական պետական ռեգիստրի համաձայն, հուլիսին Tchibo-ն դադարել է Chibo CIS ՍՊԸ-ի սեփականատեր լինելուց, այժմ նոր սեփականատերը համարվում է MVK ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Միխայիլ Կովալևսկին:
Հրապարակման աղբյուրի համաձայն՝ մինչև 2022 թվականի վերջ Cibo CIS-ը պահպանել է Tchibo և Davidoff սուրճի ապրանքանիշերի օգտագործման իրավունքները, որից հետո ընկերությունը պետք է սկսի սուրճի մատակարարումը նոր ապրանքանիշով։ Gold ապրանքանիշը համարվում է անվանման տարբերակներից մեկը, հավելել է թերթի զրուցակիցը։
Tchibo GmbH-ը, որը պատկանում է գերմանացի ձեռնարկատերերի Հերց ընտանիքին, իրեն անվանում է բոված սուրճի ամենամեծ մատակարարը Գերմանիայում, Ավստրիայում, Չեխիայում և Հունգարիայում: Ընկերության շրջանառությունը 2020 թվականին կազմել է 3,13 միլիարդ եվրո։
Թարգմանեց՝ Աստղ Խաչատրյանը
Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…
Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…
Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…
Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…