Լրահոս 24/7

Հռոմի պապն աջակցում է մեզ․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պնդում է, որ Կաթոլիկ եկեղեցու հովվապետ Ֆրանցիսկոսը աջակցում է Ռուսաստանի դեմ ուկրաինացիների պայքարին։

«Ես բանակցել եմ Հռոմի պապի հետ, երախտագիտություն եմ հայտնել նրան ուկրաինացիներին ցուցաբերած աջակցության համար։ Մենք քննարկել ենք, թե ինչ համատեղ ջանքեր կարող ենք ձեռնարկել մեր խաղաղությունը մեր երկիր վերադարձնելու համար։ Ես տեղեկացրել եմ հովվապետին ռազմաճակատում տիրող իրավիճակի, ինչպես նաև Ռուսաստանի կողմից ահաբեկչության ծավալների մեծացմանն ուղղված ջանքերի մասին։ Հռոմի պապը համաձայն էր ինձ հետ և իր աջակցությունը հայտնեց», – ուրբաթ երեկոյան հեռարձակված ամենօրյա ուղերձում ասում էր Վլադիմիր Զելենսկին։

Խոսելով ռուսաստանցիներին՝ ԵՄ մուտքի վիզաների տրամադրումն արգելելու հեռանկարի մասին՝ Զելենսկին գոհունակություն էր հայտնում, որ այդ գաղափարն արդեն իսկ քննարկվում է պաշտոնական մակարդակում։

«Այն ամենից հետո, ինչ արեցին զավթիչները, Ռուսաստանի նկատմամբ միայն մեկ մոտեցում է հարկավոր որդեգրել՝ այն պետք է ընկալվի որպես ահաբեկչությանն աջակցող պետություն։ Եվ սա պետք է վերաբերի նաև Ռուսաստանի քաղաքացիներին։ Ես շնորհակալ եմ Չեխիայից, բալթյան երկրներից, այլ պետություններից, որոնք ահաբեկիչ պետության քաղաքացիներին տրամադրվող վիզաների հարցը տեղափոխել են պաշտոնական հարթություն», -հայտարարում էր Զելենսկին։

Աղբյուրը՝ Azatutyun.am

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

8 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

9 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

9 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

10 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

10 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

10 hours ago