Լրահոս 24/7

Ինքնագլորների երթևեկության կանոնները խախտողները կտուգանվեն

Ոստիկանությունը հանրային քննարկման է ներկայացրել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը, որոնք կոչված են կարգավորելու ինքնագլորների երթևեկությունը։

Նախագիծն առնչվում է նաև անվաչմուշկներին, սկուտերներին, սքեյթբորդներին և անհատական տեղաշարժման այլ միջոցներին (էլեկտրական սքեյթբորդներ, ինքնակառավարվող սկուտերներ, հիրոսքութերներ, սեգվեյներ, միանիվներ և այլն), բացառությամբ հեծանիվների և հաշմանդամային uայլակների:

Անհատական տեղաշարժման միջոցների երթևեկության կանոնները խախտողներին ոստիկանությունը կտուգանի 5000 դրամով։

Նախագծով մասնավորապես առաջարկվում է ինքնագնացների երթևեկությունը 14 տարեկանից բարձր անձանց դեպքում թույլատրել՝

ա) հեծանվային կամ հեծանվահետիոտնային արահետներով կամ հեծանվորդների համար գոտիով,

բ) այդ վայրերի բացակայության դեպքում՝ մայթով կամ հետիոտնային արահետով,

գ) «ա» և «բ» կետերով նշված վայրերի բացակայության դեպքում՝ կողնակով, իսկ բացակայության դեպքում՝ երթևեկելի մասի աջ եզրով։

Ինքնագլորներով 7-14 տարեկանների երթևեկությունը կթույլատրվի միայն մայթերով և հետիոտնային արահետներով, իսկ դրանց բացակայության կամ դրանցով երթևեկության անհնարինության դեպքում՝ հեծանվային և հեծանվահետիոտնային արահետներով, իսկ մինչև 7 տարեկաններինը՝ բացառապես մայթերով և հետիոտնային արահետներով։

Էլեկտրական շարժիչ (շարժիչներ) ունեցող ինքնագնացների օգտագործումը 14 տարին չլրացած անձանց կարգելվի։ Ինքնագլորների շահագործումը բնակավայրերից դուրս ճանապարհներին նույնպես կարգելվի։

Ինքնագլորների շահագործման առավելագույն արագություն կսահմանվի 20 կմ/ժ, իսկ հետիոտնների հետ համատեղ երթևեկության ժամանակ՝ 10 կմ/ժ։

Աղբյուրը՝ panarmenian.net

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

6 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

7 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

8 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

8 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

8 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

9 hours ago