Գերմանական OBI GmbH-ը 600 ռուբլով վաճառել է կենցաղային ապրանքների և վերանորոգման ռուսական խանութները: Այս մասին Forbes-ին տված հարցազրույցում հայտարարել է OBI ռուսական բիզնեսի նոր սեփականատեր Յոզեֆ Լիոկումովիչը, ում պատկանում է ընկերության 60%-ը։
-Այո, 600 ռուբլի: Մինչ համաճարակը այն կազմում էր մոտ 100 միլիոն եվրո։ Սա չի նշանակում, որ այս բիզնեսը իզուր է գնացել: Հիմա կան հանգամանքներ, որոնք շատ են փոխվել։ Այս բիզնեսում պետք է շատ ներդնել, կարգի բերել։ Սա առողջ, հիանալի ընկերություն է, բայց պետք է ոտքի կանգնի: Անցյալ տարի վնասները կազմել են 2,5 մլրդ ռուբլի։
Գործարարի խոսքով՝ նոր սեփականատերերը մարել են OBI GmbH-ին ավելի քան 30 միլիոն եվրոյի պարտքը։
Խոսելով OBI-ի երկրորդ նոր սեփականատիրոջ մասին, որին պատկանում է բիզնեսի 40%-ը, Լիոկումովիչն ասել է, որ սա «ռուս գործընկեր է, ոչ հրապարակային անձ»։ Նա չի հայտնել իր անունը։
Աղբյուրը՝ Meduza.io
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե Իրանը չհամաձայնի իր առաջարկած գործարքին, ապա այդ…
Տարոն Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը: «Հսկող դատախազի կողմից հանրային…
Մյանմայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 144-ի, շուրջ 700 մարդ վիրավորվել է, հայտնում…
Հովիկ Աղազարյանին մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ երկրից չբացակայելը։ «Հսկող դատախազի կողմից…
Մհեր Շիրինյանն ազատվել է ՀՀ պաշտպանության նախարարության սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության պետի պաշտոնից. հրամանագիրը…
Ֆասթեքի աջակցությամբ իրականացվող «Ապագայի տնտեսությունը» խորագրով համաժողովն այս տարի ընդլայնել է իր աշխարհագրությունը՝ այցելելով նաև…