Այսօր՝ օգոստոսի 19-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է նիստ:
ՀՌՀ-ի հաղորդմամբ՝ օրակարգում է եղել «Արմենիա Թի-Վի» ՓԲ, «Հուսաբեր» ՓԲ, «Շանթ» ՍՊ, «Ա-ԹիՎի» ՍՊ, «Մուլտի մեդիա-կենտրոն ԹիՎի» ՓԲ, «Շարկ» ՍՊ, «Դար-21» հեռուստաընկերություն» ՓԲ, «ԱՌՓԻ մեդիա» ՍՊ, «ՄՈ ԹիՎի մեդիա հոլդինգ» ՓԲ և «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերությունների կողմից Հանձնաժողովին ուղղված գրությանը (Հանձնաժողովի 15.01.2021 թվականի թիվ 14-Ա և 04.06.2021 թվականի թիվ 93-Ա որոշումները անվավեր ճանաչելու մասին օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի վերաբերյալ) գործող օրենսդրության շրջանակում պաշտոնական մեկնաբանություն տալու վերաբերյալ հարցը:
Նիստի օրակարգի հաստատումից հետո ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը ներկայացնելով հարցը նշեց. «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊ ընկերության կողմից 2021 թվականին անցկացված հանրապետական և մայրաքաղաքային սլոթի մրցույթի արդյունքների բողոքարկման արդյունքում դատարանը բավարարել էր հայցի պահանջը՝ անվավեր ճանաչելով մրցույթի արդյունքները:
Դատարանի որոշումից հետո հանրային մուլտիպլեքսում գործող «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերության «Առաջինի լրատվական ալիքը» դադարեցրել էր իր գործունեությունը, իսկ հանրային մուլտիպլեքսում գործող հանրապետական և մայրաքաղաքային հեռուստաընկերությունները դիմել էին Հանձնաժողով՝ խնդրելով պարզաբանել, թե ինչ է լինելու մյուս ընկերությունների հետ՝ արդյոք դադարեցվելո՞ւ է նրանց գործողությունը, և ինչպե՞ս է այն անդրադառնալու իրենց գործունեության վրա:
Նշենք, որ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը դատարանի վճիռների կատարումն ապահովելու նպատակով արդեն հայտարարել է հանրային մուլտիպլեքսի սլոթի մայրաքաղաքային և հանրապետական սփռման նոր մրցույթներ, սպառելով օրենքով իր լիազորությունների շրջանակը՝ ուղղված վճիռների կատարման ապահովմանը։
Հանձնաժողովը, հաշվի առնելով հարցի հույժ կարևորությունը, որոշեց տալ պարզաբանում՝ տարընթերցումներից խուսափելու համար:
Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլի մրցաշարում Օլիմպիական խաղերի արծաթե…
https://youtube.com/watch?v=y-d4XZLOIJ8&si=eGPLcpRZXx2WKvVU
ՄԱԿ-ը չի կարող ապահովել Ուկրաինայի անվտանգությունը, ուստի խաղաղապահների հետ կապված այս տարբերակը չի դիտարկվում։ Այս…
Fastex-ը Future Economy Summit-ի շրջանակում հայտարարել է 20,000 FTN-ին համարժեք ՀՀ դրամ մրցանակային ֆոնդով մրցույթի…
Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին։ Նա բազմակի օլիմպիական չեմպիոն է և…
UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը մտադիր է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը:…