Լրահոս 24/7

Որևէ մեկն Ադրբեջանին չի ասում՝ ինչո՞ւ ես Իսրայելից, Թուրքիայից զենք գնում․ թուրք լրագրող

Թուրք լրագրող Բարչըն Յինանչը, Հայաստանում պաշտոնատար անձանց հետ ունեցած հանդիպումներում ստացած տեղեկատվությունը վերլուծելիս, խոսել է Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության մասին։ Այս մասին գրում է Regionmonitor-ը։ 

Նա նշել է, որ իր ընկալմամբ Հայաստանում մտահոգություն է առկա, որ Ադրբեջանը ռազմական ճանապարհով կարող է փորձել վերցնել այդ «միջանցքը», որը Հայաստանի տարածքով է անցնում։ Նա այդ մտահոգությամբ է բացատրել Հայաստանի պաշտպանական քաղաքականությունը։

«Հայաստանն այդ իսկ պատճառով է Ֆրանսիայի, Հնդկաստանի նման երկրներից զենք է ձեռք բերում, իսկ Ադրբեջանն ասում է՝ չեղարկի՛ր այդ զենքի գնման պայմանագրերը, ինչու՞ ես զենք գնում, եթե զենք ես գնում, նշանակում է դու խաղաղություն չես ցանկանում, այս տարածաշրջանի համար սպառնալիք ես ներկայացնում»,-ասել է վերլուծաբանը և շարունակել․

«Շատ լավ, բայց Ադրբեջանն էլ Իսրայելից է թե՛ հետախուզական տվյալներ, թե՛ զենք ստանում։ Որևէ մեկն Ադրբեջանին չի ասում՝ ինչու՞ ես Իսրայելից, ինչու՞ ես Թուրքիայից զենք գնում։ Իսրայելի նման մի երկրի պաշտպանական արդյունաբերությանն է աջակցում, որը 50 հազար պաղեստինցու կյանք է խլել։ Ամենայն հավանականությամբ դա իրականացրած ռազմական ինքնաթիռների վառելանյութերն է այնտեղ ուղարկվում։ Դե Թուրքիայում էլ հազիվ մի փոքր խումբ կարողացավ բողոք բարձրացնել Իսրայելին Ադրբեջանի աջակցության համար։ Նրանք էլ, գիտեք, ոստիկանական ուժով ձերբակալվեցին»։

Թուրք վերլուծաբանը շեշտել է, որ Հայաստանը հայտարարում է, որ ընդունում է 1991թ․-ին ստորագրված Ալմաթիի հռչակագիրը։ Հայաստանի դիրքորոշումն Ադրբեջանի դեմ «ռազմավարական համբերության» մարտավարություն է։ Երբ Ադրբեջանն ամեն անգամ նոր բան է առաջ քաշում, երբ ասում է, օրինակ զենքի պայմանագրերը չեղարկիր, Երևանը նոր առաջարկ է անում, օրինակ սպառազինման վերահսկողության մեխանիզմ և այլն։«Իհարկե չգիտեմ, դա որքան կարող է այդպես շարունակվել»,-ասել է նա։ 

Թիվ 1

Recent Posts

Արևմուտքը փորձում է ամրապնդել ազդեցությունը Հարավային Կովկասում. ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ

Արևմտյան երկրները փորձում են ամրապնդել իրենց ազդեցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել…

2 minutes ago

ԱՄՆ հետախուզական ԱԹՍ-ները՝ Իրանի ափերի մոտ

ԱՄՆ զինված ուժերը հետախուզական թռիչքներ են իրականացրել Իրանի սահմանների հարակից տարածքներում։ Գործողություններին մասնակցել են Boeing…

17 minutes ago

76.537 քաղաքացի 6.2 մլրդ դրամի սոցիալական կրեդիտ է ստացել

76537 քաղաքացի 2025թ. հայտարարագրման արդյունքում ստացել է 6մլրդ 200 մլն դրամի սոցիալական կրեդիտ. հայտարարել է…

36 minutes ago

Պետական միջոցառումներին օրհներգը կհնչի կենդանի կատարմամբ

Պետական միջոցառումների ժամանակ պարտադիր կդառնա օրհներգի կենդանի կատարումը. կառավարությունը համապատասխան որոշում է ընդունել։ «Ցանկացած միջոցառում,…

47 minutes ago

Ես հայ ժողովրդի պատմության ամենաբարձր կուսակցության անդամ եմ. Հակոբյան

«Ես հայ ժողովրդի պատմության ամենաբարձր կուսակցության անդամ եմ ինձ համարում, նորից թույլ տվեք կրկնել՝ ես…

1 hour ago

Նախագահ Թրամփը հավատարիմ է այս գործընկերությանը, ես՝ նույնպես. Վենս

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը X-ի իր էջում գրառում է կատարել Հայաստան և Ադրբեջան կատարած…

1 hour ago