«Սանիթեք» -քաղաքապետարան առճակատման նոր նրբերանգները

Երևանի ավագանու այսօրվա նիստում գլխավոր թեման դարձյալ եղել է աղբահանությունը: «Սանիթեք» -քաղաքապետարան շարունակվող առճակատումն այսօր լրացվել է նոր ինտրիգով: Ավագանու ընդդիմադիր անդամներին զայրացրել է մանկապարտեզների վերանորոգման միջոցների հաշվին աղբահանությանը լրացուցիչ միջոցներ տրամադրելու որոշումը:

91 մլն դրամով կրճատվում է մանկապարտեզների վերանորոգման համար նախատեսվող գումարը, փոխարենն այդ գումարն ուղղվում է «Աղբահանություն և սանիտարական մաքրում» ծրագրին:

Ծրագրի ընդհանուր գումարը 1 մլրդ 726 մլն դրամ է: Ի՞նչու բյուջեով նախատեսված ծրագրերից մեկն իրականացվում մյուսի հաշվին: Ավագանու ԲՀԿ անդամ Միքայել Մանրիկյանն ասում է քաղաքը մաքրել պետք է, բայց դա անել նախադպրոցական հաստատությունների նորոգման հաշվին նպատակահարմար չէ: Ընդդիմադիր խմբակցության ղեկավարը առաջարկում է այդ գումարները ձեռք բերել այլ աղբյուրներից . «Օրինակ, աղբահանությանն ուղղվող միջոցներն ավելացնել ոչ թե երեխաների, այլ պարգևավճարների և գործուղումների ծախսերի հաշվին»:

Նիստը վարող քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը նկատեց. ոչ մի մանկապարտեզ դուրս չի մնալու վերանորոգման ծրագրից: Պարզապես այդ գումարը չի բավարարի 21 մանկապարտեզ վերանորոգելու համար: Վերանորոգման աշխատանքներն էլ սկսելու համար նախ պետք է մրցույթ հայտարարել, նախահաշիվ կազմել, շինարար գտնել : Այս ամենը մինչև իրականացվի, տարին կավարտվի: Հետևաբար որոշել են փողն ավելի արդյունավետ օգտագործել: Այդ ամբողջ տեխնիկան Երևանում կլինի արդեն աշնանը և կլուծվի աղբահանության խնդիրը:

Ավելին՝ https://hy.armradio.am/2019/08/09/%d5%bd%d5%a1%d5%b6%d5%ab%d5%a9%d5%a5%d6%84-%d6%84%d5%a1%d5%b2%d5%a1%d6%84%d5%a1%d5%ba%d5%a5%d5%bf%d5%a1%d6%80%d5%a1%d5%b6-%d5%a1%d5%bc%d5%b3%d5%a1%d5%af%d5%a1%d5%bf%d5%b4%d5%a1%d5%b6/?fbclid=IwAR0swm2UkZiq5D7isv9PXwcR9uhk-82uyhrGydjVVY7t8UaDRyFFogE5avI

editors

Recent Posts

Արդյո՞ք Ուկրաինան վաճառո՞ւմ է իր ազգային ռեսուրսները

Ուկրաինան և ԱՄՆ-ն վերջնական համաձայնության են եկել բնական պաշարների համատեղ օգտագործման շուրջ: Ըստ Financial Times-ի,…

4 hours ago

Առատ ձյան հետևաքով փլուզվել է Բաթումիի միջազգային օդանավակայանի մի հատվածը

Առատ ձյան հետևաքով վնասել է Բաթումիի միջազգային օդանավակայանի գլխավոր մուտքի տանիքը: Այս մասին հայտնել են…

8 hours ago

Քննարկվել են ՀՀ-ՄԹ օրակարգային հարցեր

Փետրվարի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Միացյալ Թագավորության Արտաքին գործերի, Համագործակցության…

8 hours ago

Ադրբեջանը շուտով Պակիստանից կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը

Ադրբեջանը շուտով Պակիստանից կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը՝ հայտնել Է Պակիստանի տեղեկատվության նախարար Ատա…

9 hours ago

Թրամփը շուտով կհանդիպի Պուտինի և Զելենսկու հետ․ Սպիտակ տուն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է «շատ շուտով» հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի…

9 hours ago

Հանդես ենք գալիս Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օգտին. Արաղչի

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսին անդրադարձել է Հարավային…

9 hours ago