Արդարադատության նախարարը Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահագն Թորոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդին:
Նշվում է, որ վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել փաստաբան Դավիթ Ավագյանի կողմից 2022 թվականի փետրվարի 26-ին արդարադատության նախարարին ներկայացված հաղորդումը:
Հաղորդումն ուսումնասիրելուց հետո նախարարը 2022 թվականի մայիսի 31-ի թիվ 52-Ա որոշմամբ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահագն Թորոսյանի նկատմամբ հարուցել է կարգապահական վարույթ:
Արդարադատության նախարարի 2022 թվականի հուլիսի 29-ի թիվ 65-Ա որոշմամբ՝ միջնորդություն է ներկայացվել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահագն Թորոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ ԲԴԽ դիմելու մասին:
ԲԴԽ-ն որոշել է ներկայացված միջնորդության քննության կապակցությամբ նիստը նշանակել օգոստոսի 25-ին՝ ժամը 15:00-ին:
Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլի մրցաշարում Օլիմպիական խաղերի արծաթե…
https://youtube.com/watch?v=y-d4XZLOIJ8&si=eGPLcpRZXx2WKvVU
ՄԱԿ-ը չի կարող ապահովել Ուկրաինայի անվտանգությունը, ուստի խաղաղապահների հետ կապված այս տարբերակը չի դիտարկվում։ Այս…
Fastex-ը Future Economy Summit-ի շրջանակում հայտարարել է 20,000 FTN-ին համարժեք ՀՀ դրամ մրցանակային ֆոնդով մրցույթի…
Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին։ Նա բազմակի օլիմպիական չեմպիոն է և…
UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը մտադիր է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը:…