Լրահոս 24/7

Պետությունը նախ պատասխանատվություն է, և ոչ թե իրավունք․ Ա․ Հովհաննիսյան

Թիվ 1 ստուդիան հյուրընկալել է ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Արծրուն Հովհաննիսյանին։

«Մենք արդյո՞ք ուզում ենք պետություն ունենանք․ ես չեմ տեսել մեր էլիտաների մեջ ծանրակշիռ թև, որ ուզում է պետություն ունենալ։

Ես այսօր տեսնում եմ, որ այ հենց այս վայրկյանին ուզում ենք պետության ինչ-որ ինստիտուտներ կայացնենք զրոյից, և բավականին լավ բաներ եմ տեսնում․ բայց չեմ էլ ուզում ընկնենք քարոզչության գիրկը՝ որ ամեն ինչ լավ է, չէ, խնդիրներ շատ կան»,- ասաց պարոն Հովհաննիսյանը։

Նա նաև հավելեց՝ չունեցանք պետական ինստիտուտներ՝ պետություն չենք ունենա․ պետությունն առաջին հերթին պատասխանատվություն է, և ոչ թե իրավունք կամ բոնուսային քարտեր, որ օգտվես այդ ամեն ինչից։ Միջին վիճակագրական լեյտենանտը 93-94 թթ-ից հետո 2020 թ․ դարձել է գնդապետ կամ գեներալ․ եթե ինքը այս ընթացքում թեկուզ որպես հաղթանակած բանակի սպա, չի ինքնակրթվել, եթե ինքը ժամանակակից գիտության պրոցեսներին հաղորդ չի եղել՝ ինքը իրավունք չունի շարունակել ղեկավարել որևէ կառույց։

Պարոն Հովհաննիսյանն ընդգծեց, որ ինչ-որ բարեփոխումներ կատարվում է, ես տեսնում և ոգևորվում եմ այդ ամենից, բայց սիստեմավորման խնդիրը միևնույնն է՝ մնում է, դրա համար լուրջ աշխատանք պետք է կատարել։

Թիվ 1

Recent Posts

Թուրքիան չի ձգտում ազդեցություն ունենալ տարածաշրջանում․ Էրդողան

Թուրքիան չի ձգտում ազդեցություն ունենալ տարածաշրջանում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։…

20 minutes ago

Պեսկովը մեկնաբանել է Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան

Ռուսաստանը շահավետ համագործակցություն ունի և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ գրեթե բոլոր ոլորտներում: Մոսկվան մտադիր է…

36 minutes ago

Մենք պատրաստ ենք ցանկացած տեսակի ստուգման. Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է Թեհրանի միջուկային ծրագիրը ստուգելու իր պատրաստակամության մասին՝ համոզվելու համար,…

53 minutes ago

Ամեն անգամ, որպես Աստծո պարգև եք ընդունել հարձակումը մեր երկրի վրա. Ռուբեն Ռուբինյան

Քանի որ վերջապես խաղաղություն է հաստատված, կարելի է խոսել վերջին հինգ տարիների մասին՝ էս ծանր…

1 hour ago

Վենսի այցը չպետք է ո՛չ թերագնահատել, ո՛չ էլ գերագնահատել. միջազգայնագետ

«Վենսի այցի մասին ամեն ինչ ասվեց, ամեն ինչ գրվեց, և ինչպես օգոստոսի 8-ին, այնպես էլ…

2 hours ago

Հայաստանում բուժօգնությունն ապահովագրության շրջանակներում անվճար չէ. Ավանեսյան

«Հարգելի ժողովուրդ, Հայաստանում բուժօգնությունն ապահովագրության շրջանակներում անվճար չէ։ Անվճար ոչինչ չի լինելուն»,- ասուլիսում ասաց առողջապահության…

2 hours ago