

ՆԱՍԱ-ի՝ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության նոր հրթիռը, որն ԱՄՆ-ի կողմից երբևէ տիեզերք ուղարկված ամենահզորն է լինելու, այսօր կարևոր փորձարկման է ենթարկվելու: Եթե ամեն ինչ լավ ընթանա, 98 մետրանոց Space Launch System (SLS) հրթիռն անձնակազմի դատարկ պարկուճ կուղարկի Լուսնի ուղեծիր։
ՆԱՍԱ-ի պաշտոնյաները, սակայն, զգուշացնում են, մեծ ռիսկերի մասին. թռիչքը կարող է անգամ ընդհատվել: Պաշտոնական հաղորդագրության համաձայն, եթե վեց շաբաթ տևող փորձնական թռիչքի ժամանակ լուրջ անսարքություններ չլինեն, առաջիկա մի քանի տարիներին տիեզերագնացները կարող են Լուսին վերադառնալ:
«Օրիոն» պարկուճում երեք մանեկեն կլինի՝ վիբրացիան, արագացումը և ճառագայթումը չափելու համար, իսկ գիտնականները կհետևեն պարկուճի ավելի քան 1000 սենսորներին:
Այս փորձարկման հաջող ընթացքի դեպքում, հաջորդ անգամ 2024 թվականին հրթիռը Լուսնի ուղեծիր կտանի տիեզերագնացների, իսկ 2025 թվականին նախատեսվում է մարդու երկրորդ վայրէջքը Լուսնի վրա: Ուղիղ 50 տարի առաջ ՆԱՍԱ-ն «Ապոլոն-17» տիեզերանավով 12 տիեզերագնացներով է վայրէջք կատարել Լուսին։
Աղբյուրը՝ Azatutyun.am
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը Գազայի հատվածի հարավում՝ Խան…
Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…
Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…
Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…
ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…
Տեր Պսակ քահանա Մկրտչյանը գրել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ…