Լրահոս 24/7

ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը Զապորոժիեի ճանապարհին է. Գրոսսի

ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը մեկնել է Զապորոժիեի ատոմակայան և դեպքի վայր կժամանի մի քանի օրից: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսսին։

«Մենք պետք է պաշտպանենք Ուկրաինայի և Եվրոպայի ամենամեծ միջուկային օբյեկտի անվտանգությունը։ Հպարտ եմ՝ ղեկավարել այս առաքելությունը», – ասել է Գրոսսին:

Ռուսաստանը ՄԱԿ-ի համաժողովում արգելափակել էր միջուկային զենքի չտարածման պայմանագիրը կատարելու մասին ամփոփիչ փաստաթղթի ընդունումը, քանի որ այնտեղ խոսք կար Ուկրաինայում իրավիճակի մասին։ Փաստաթուղթը լուրջ մտահոգություն էր հայտնում Ուկրաինայի էլեկտրակայանների, ներառյալ պատերազմի՝ սկզբում ռուսական ուժերի կողմից գրաված Զապորոժիեի ատոմակայանի շուրջ ռազմական գործողությունների կապակցությամբ։

Կիևը և Մոսկվան միմյանց են մեղադրում ատոմակայանի հրետակոծման համար։ Արևմուտքը և Ուկրաինան պահանջել են, որ Ռուսաստանի իշխանությունները թույլ տան ՄԱԿ-ի տեսուչներին՝ մտնել տարածք։

Թիվ 1

Recent Posts

ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը միմյանց մեղադրել են Գազայի հատվածում հրադադարի ռեժիմը խախտելու մեջ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը Գազայի հատվածի հարավում՝ Խան…

4 minutes ago

Ինչու է ՌՈ ավտոմեքենան հերթապահում Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ. ՊՆ–ի արձագանքը

Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…

3 hours ago

Մշակույթի նախկին նախարարը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, կիրառվել է համաներում

Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…

4 hours ago

Պաշտպանությունն ու պահեստազորն առաջնահերթություն են․ Պապիկյան

Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…

5 hours ago

Իրանի ուղղությամբ ավելի մեծ նավատորմ է շարժվում, քան եղել է Վենեսուելայի ափերի մոտ. Թրամփ

ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…

6 hours ago

Սուրեն Պապիկյանն անդրադարձել է ՀՀ ԶՈւ հոգևոր ծառայությունը լուծարվելու լուրին

Տեր Պսակ քահանա Մկրտչյանը գրել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ…

21 hours ago