Լրահոս 24/7

Տրամադրված ենք օգնել Երևանին՝ պաշտպանունակության և սահմանային անվտանգության ամրապնդման գործում. ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հրապարակել Հայ-ռուսական դաշնակցային ու համագործակցության պայմանագրի 25-ամյակի կապակցությամբ։

«Այսօր նշվում է Ռուսաստանի և Հայաստանի միջև Բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակը, որը մեծապես սահմանել է մեր միջպետական հարաբերությունների սկզբունքներն ու առաջնահերթությունները: Փաստաթուղթը կարևոր հանգրվան է դարձել երկկողմ գործընկերությունը իրական դաշնակցային մակարդակի բարձրացնելու ճանապարհին։

Անցած ժամանակահատվածը համոզիչ կերպով ցույց տվեց, որ Մոսկվայի և Երևանի միջև պատմական կապերի հետագա ամրապնդումը լիովին համապատասխանում է մեր ժողովուրդների կենսական շահերին, ծառայում է երկու երկրների սոցիալ-տնտեսական զարգացման, Հարավային Կովկասում կայունության ամրապնդման նպատակներին: Մենք հաջողությամբ առաջ ենք ընթանում համագործակցության լայն սպեկտրով, լցնում ենք այն կոնկրետ բովանդակությամբ, բարձրացնում փոխգործակցության արդյունավետությունը։

Երկկողմ ներուժի զարգացման համար որոշիչ նշանակություն ունեն Ռուսաստանի եւ Հայաստանի ղեկավարության կանոնավոր հավատարմագրային շփումները, որոնք թույլ են տալիս ոչ միայն լուծել հրատապ հարցերը, այլև համակարգել դիրքորոշումները տարածաշրջանային և միջազգային առանցքային խնդիրների շուրջ: Ռուսաստանի նախագահ Վ. Վ. Պուտինի և Հայաստանի վարչապետ Ն. Վ. Փաշինյանի համատեղ հայտարարության մեջ, որն ընդունվել է 2022թ. ապրիլի 19-20-ին Հայաստանի կառավարության ղեկավարի՝ Ռուսաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում, հաստատվել է 1997թ. պայմանագրում ամրագրված սկզբունքների հիման վրա միջպետական հարաբերությունները համակողմանիորեն խորացնելու և ընդլայնելու մտադրությունը:

Տրամադրված ենք հետագայում ևս առանցքային դաշնակցի դիրքերից օգնել Երևանին՝ պաշտպանունակության և սահմանային անվտանգության ամրապնդման, հարևանների հետ կապերի կարգավորման գործում։ Համոզված ենք, որ տարածաշրջանում կայունության հիմքում ընկած է 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածություններին հստակ հետևելը: Լեռնային Ղարաբաղում անվտանգության ապահովման առանցքային գործոն է մնում ռուսական խաղաղապահ զորախումբը:

Մենք անկեղծորեն թանկ ենք գնահատում եղբայրական Հայաստանի հետ բարեկամությունը և տրամադրված ենք ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդմանը՝ հանուն մեր երկրների և ժողովուրդների բարգավաճման»։

Թիվ 1

Recent Posts

Պաշտպանությունն ու պահեստազորն առաջնահերթություն են․ Պապիկյան

Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…

36 minutes ago

Իրանի ուղղությամբ ավելի մեծ նավատորմ է շարժվում, քան եղել է Վենեսուելայի ափերի մոտ. Թրամփ

ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…

59 minutes ago

Սուրեն Պապիկյանն անդրադարձել է ՀՀ ԶՈւ հոգևոր ծառայությունը լուծարվելու լուրին

Տեր Պսակ քահանա Մկրտչյանը գրել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ…

16 hours ago

Ավանեսյանը՝ Բաքվի բանտից վերադարձածների առողջական վիճակի մասին

Վագիֆ Խաչատրյանի վիրահատությունը բարեհաջող է անցել, և նա ներկայումս վերականգնման փուլում է։ Այդ մասին խորհրդարանական…

20 hours ago

Իսրայելը երկարատև դադարից հետո կբացի Ռաֆահ անցակետը

Իսրայելական իշխանությունները հայտարարել են, որ շաբաթավերջին երկու ուղղությունով կվերաբացվի Գազայի հետ սահմանային անցակետը։ Սա թույլ…

20 hours ago

Իրանը պատրաստ է միջուկային թեմայի շուրջ երկխոսություն սկսել ԱՄՆ-ի հետ. Արաղչի

Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ վերսկսել միջուկային թեմայի շուրջ բանակցությունները և երբեք չի պլանավորել միջուկային…

20 hours ago