

ԵԱՀԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցչությունը շնորհավորել է Ֆիլիպ Ռիկերին ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ նշանակվելու կապակցությամբ։
«Շնորհավորում ենք Ֆիլիպ Ռիկերին Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ նշանակվելու կապակցությամբ»,- գրված է ներակայացուցչության Թվիթերի էջում։
Օգոստոսի 24-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը դեսպան Ֆիլիպ Ռիքերին նշանակել է որպես Կովկասի հարցերով բանակցություններում գլխավոր խորհրդական։
ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարարության համաձայն՝ Ռիքերը միաժամանակ կատարելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահի գործառույթներն ու հանդես է գալու որպես Ժնևի միջազգային բանակցություններում ԱՄՆ պատվիրակության գլխավոր բանակցող։
Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան էլ, օգոստոսի 25-ին մեկնաբանելով Բլինքենի նշանակումը, այդ քայլը որակել է իբրև «տարածաշրջանում ստեղծված իրողություններից հեռու մոտեցում»:
«Գրեթե չգործող Մինսկի խմբին վերակենդանացնելու փորձերը կարող են հանգեցնել Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացից ԱՄՆ-ի հեռացման»,- ընդգծել է նա:
ԱՄՆ պետդեպարտամենտից օգոստոսի 26-ին պատասխանել են ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր համանախագահ նշանակելու վերաբերյալ ադրբեջանական կողմի հնչեցրած հայտարարությանը՝ նշելով. «Մենք հանձնառու ենք նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև երկկողմ երկխոսության զարգացմանը տարբեր մակարդակներում, ինչպես նաև համախոհ գործընկերների հետ համագործակցության միջոցով փորձելու ենք հասնել երկու երկրների միջև համապարփակ խաղաղ կարգավորման»:
ՄԽ ամերիկացի համանախագահի նշանակմանը Բաքվի կոշտ արձագանքին ի պատասխան՝ արտգործնախարարության խոսնակ Վահան Հունանյանն էլ նշել է. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն ունի միջազգային մանդատ՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության տեւական ու համապարփակ կարգավորմանը, եւ այս մանդատը որեւէ մեկը չի չեղարկել»:
Տեր Պսակ քահանա Մկրտչյանը գրել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ…
Վագիֆ Խաչատրյանի վիրահատությունը բարեհաջող է անցել, և նա ներկայումս վերականգնման փուլում է։ Այդ մասին խորհրդարանական…
Իսրայելական իշխանությունները հայտարարել են, որ շաբաթավերջին երկու ուղղությունով կվերաբացվի Գազայի հետ սահմանային անցակետը։ Սա թույլ…
Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ վերսկսել միջուկային թեմայի շուրջ բանակցությունները և երբեք չի պլանավորել միջուկային…
Հունվարի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում հանդիպում է ունեցել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար…
«Այս իշխանության պարագայում զորավարժություն չի լինի»,- «ՀՀ-ի և հայկական աշխարհի անվտանգությանը սպառնացող գործոնները» թեմայով քննարկմանն…