«ԱՄՆ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր նախագահող է նշանակում նախկին փոխպետքարտուղարին։ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի եռանախագահողները հեռախոսազրույց են ունենում Փաշինյան-Ալիև բրյուսելյան հանդիպումից առաջ և հաստատում իրենց պատրաստակամությունը՝ ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման առումով։ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպանները մերժում են Ադրբեջանի ԱԳՆ հրավերը՝ այցելել Շուշի։
ԱՄՆ-ն հանդես է գալիս Արցախի կարգավիճակի հարցի լուծման մոտեցմամբ և կարևորում արցախայության՝ տեսակետ հայտնելու իրավունքը։ ՌԴ-ն և Ադրբեջանը համարում են կարգավիճակի հարցը լուծված ու դա հստակ արտահայտում են Մոսկվայում եռակողմ հանդիպումներից հետո՝ մամուլի ասուլիսներում և ԼՂ պատկանելության մասով Պուտինի հարցազրույցներում։ Ադրբեջանում ՌԴ դեսպանը սիրով ընդունում է հրավերը և այցելում Շուշի։
Սրանք փաստեր են և քննարկման թեմա չեն, բայց այս փաստերը հնարավորություն են տալիս եզրակացնելու, որ Բրյուսելում հանդիպման ժամանակ խնդիրը լինելու է կարգավիճակի և վերջնական կարգավորման շուրջ, որին փորձելու է հակադրվել Ալիևը և, բրյուսելյան հանդիպմանը ի հակադրություն, փորձվելու է կազմակերպել մոսկովյան հանդիպում, որում փորձելու են ճնշել Հայաստանին։
Լուծումը՝ հնարավոր տարբերակներով դուրս գալ ռուս-թուրքական պայմանավորվածությունների շրջանակից։ Արևմտյան քաղաքական, ռազմական և տնտեսական ազդեցությունը մեծացնելու նպատակով դուրս գալ ՀԱՊԿ-ից, որովհետև ՌԴ-ն, միևնույն է, մեզ զենք չի վաճառում, ՀՀ անվտանգության ապահովման պարտավորությունները ՀԱՊԿ-ը չի կատարում, բայց ՀԱՊԿ-ում լինելը խանգարում է մեզ ավելի լուրջ ռազմական օգնություն տրամադրելուն, որ ուղիղ հայտարարել են թե ԱՄՆ-ի, թե Ֆրանսիայի դիվանագիտական ծառայությունները։
Ուսումնասիրելով ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ռազմական աջակցության ցուցանիշները բարեկամ երկրներին, կարելի է համոզվել, որ ՀԱՊԿ-ից ազատվելու պարագայում արևմտյան ռազմական օգնությունը Հայաստանի համար տարեկան կարող է լինել 350-400 միլիոն դոլարի սահմաններում, և՝ ժամանակակից սպառազինությամբ։ Հավելենք ժամանակակից պատերազմների մարտավարության ու ռազմավարության ուսուցումը: Համոզված եմ, որ մեկ տարվա գումարով նման սպառազինությունը բավարար է, որ Բաքուն և Մոսկվան փոխեն իրենց տոնը՝ զսպելով ախորժակները։
Հ.Գ.
Գիտեմ, որ առաջարկս ռիսկային է, բայց ամեն ինչ նույնը թողնելը վերջանալու է Արցախի կորստով, ՀՀ սահմանների՝ ի վնաս մեզ, ռուսական քարտեզներով վերաձևմամբ և ՀՀ սուվերենության կորստով»,-գրել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 31-ին՝ ժամը 11։10-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են…
Մարտի 31-ին Արտաքին գործերի նախարարություն է կանչվել Ադրբեջանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը կառավարությունում հյուրընկալել են պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի…
Տարածաշրջանային այցով Երևանում գտնվող Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն իր սոցիալական ցանցերում ԼՂ դրոշով լուսանկար է…
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանից հայտնում են, որ այսօր՝ մարտի 31-ին, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին Զվարթնոց…
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը մարտի 31-ին ընդունել է մեր…