Լրահոս 24/7

Հայաստանի և Հնդկաստանի արտգործնախարարները շնորհավորել են միմյանց

Հայաստանի և Հնդկաստանի արտաքին գործերի նախարարները շնորհավորական ուղերձներ են փոխանակել դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ։ Նախարարները շնորհավորելով միմյանց՝ գրառումներ են կատարել «Թվիթերի» իրենց միկրոբլոգերում։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, մասնավորապես գրել է.

«Ջերմագույն շնորհավորանքներս լավ ընկեր և գործընկեր Հնդկաստանի ԱԳ նախարար  Սուբրամանյամ Ջայշանկարին, կառավարությանը և Հնդկաստանի ժողովրդին՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ: Շատ ենք արժևորում մեր ամուր հարաբերությունները և պատմական բարեկամությունը և հանձնառու ենք բոլոր ոլորտներում մեր համագործակցության ընդլայնմանը»։

Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանկարը ևս իր լավագույն մաղթանքներն է հղել ՀՀ ԱԳ նախարար Արարարատ Միրզոյանին, Հայաստանի կառավարությունն ու ժողովրդին: «Թող մեր երկարամյա բարեկամությունը շարունակի աճել»,-եզրափակել է Սուբրամանյամ Ջայշանկարը:

Թիվ 1

Recent Posts

Թուրքիայում շարունակվում են բողոքները

Ստամբուլի քաղաքապետ եւ ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության կողմից Թուրքիայի նախագահի թեկնածու Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից հետո ամբողջ…

32 minutes ago

ՄԹ-ն Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել հայ ռազմագերիներին

Միացյալ Թագավորության Լորդերի պալատում բարձրացվել է հարց Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղից գերեվարված 23 հայերի նկատմամբ…

1 hour ago

Սև ծովում հրադադարի մասին պայմանավորվածությունները գրեթե պատրաստ են. Վենս

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Սև ծովում հրադադարի մասին պայմանավորվածությունները գրեթե պատրաստ…

2 hours ago

Պուտինը պատերազմը երկարաձգելու առիթներ է ստեղծում, Թրամփի նյարդերը տեղի՞ կտան

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադում վերջերս կայացած բանակցություններից Ռուսաստանի պատվիրակության անդամ, սենատոր Գրիգորի Կարասինն այնքան էլ…

3 hours ago

Վերին Գետաշենի նախկին ղեկավարի իրավահաջորդից բռնագանձել անշարժ գույքեր և դրամական միջոցներ

Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի մարտի 20-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի…

4 hours ago

Նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Չեռնոգորիայի դեսպանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Չեռնոգորիայի արտակարգ և լիազոր դեսպան Բորյանկա…

5 hours ago