Թիվ 1 ստուդիան հյուրընկալել է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցին։
-Առաջին պատերազմում հաղթանակը պետք էր ֆիքսել խաղաղության պայմանագրով՝ փոխզիջումների հիման վրա կամ, ինչպես ես եմ ասում, արժանապատիվ խաղաղության օրակարգի ամրագրմամբ,- նշեց պարոն Սուրենյանցը։
Նա նաև հավելեց՝ դրսում գնալ փոխզիջումների մասին բանակցել, գալ ներսում հասարակությանը խաբել հայրենասիրական նարատիվով, այդ ընթացքում թալանել երկիրը, կեղծել ընտրությունները, դավաճան ներկայացնել այն մարդկանց, որոնք խոսում են արժանապատիվ խաղաղության մասին․ մառազմն այն է, որ այսօր Մեղրիի միջանցքի հարցում Փաշինյանին մեղադրում են նույնիսկ այն ուժերը, որոնց թեթև ձեռքով Մեղրիի փոխանակման հարցը մտել էր օրակարգ դեռևս 1998-99 թվականներին, խոսքս Ռոբերտ Քոչարյանի մասին է։
Ամբողջական հաղորդումը` քիչ անց