Վերջին օրերին Արցախում հանրության շրջանում քննարկումների տեղիք է տվել քաղաքում թափառող շների դեմ պայքարի թեման:
Այս մասին նշված է Ստեփանակերտի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ, որում նաև ասվում է, որ քաղաքապետարանը շահագրգիռ անձանց հրավիրում է քննարկման թափառող շների դեմ պայքարի հարցով:
«Հայտնում ենք այդ երևույթին հակադարձող մեր համաքաղաքացիներին, որ հատկապես պատերազմից հետո բազմիցս ահազանգեր ենք ստացել Ստեփանակերտի տարբեր հատվածների բնակիչներից առ այն, որ այս կամ այն բանուկ վայրերում թափառում են շներ, որոնք վտանգ են ներկայացնում բնակչության համար:
Հասկանում ենք նաև մեր կենդանասեր ընկերների մտահոգությունները:
Քաղաքային իշխանությունները բաց են խնդրո առարկայի շուրջ կառուցողական քննարկումների համար և բոլոր շահագրգիռ ու խնդրի կարգավորմանը նպաստելուն պատրաստ քաղաքացիներին սեպտեմբերի 5-ին, ժամը 15-ին հրավիրում ենք քաղաքապետի հետ հանդիպման»-ասված է հայտարարության մեջ:
Մինչ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը նախապատրաստվում է ՆԱՏՕ-ի անդամ երկրների գործընկերների հետ Բրյուսելում…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Վ. Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի նոր՝ Բարձր…
Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը մտադիր է առաքելություն ուղարկել Թուրքիա՝ հետաքննելու «ժողովրդավարական հետընթացի»…
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է փակել Սյունիքի Լիճք գյուղի դպրոցը, որն աշակերտ չունենալու…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստը: Օրակարգում ընդգրկված…
Ուկրաինայում «ընտրությունների որևէ նախապատրաստություն չկա», 2025 թվականի մայիսին ռազմական դրության վերացման և ընտրությունների մասին «մի…