Լրահոս 24/7

Քչերն էին հավատում, որ ՀՀ-ում կվերսկսվի տիեզերքի և արբանյակների ուղղությամբ արդյունաբերական զարգացման ժամանակը. Արշակյան

2020 թ. մեկնարկին, երբ որպես ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար, Ազգային ժողովի ամբիոնից ներկայացնում էի ՀՀ օրենքը «Տիեզերական գործունեության մասին», շատերը քմծիծաղ էին տալիս, շատերը չէին հավատում, ուրիշները զբաղված էին քննադատությամբ։ Այս մասին գրել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը:

«Շատ քչերն էին, որ հավատում էին և երազում, որ Հայաստանում կվերսկսվի տիեզերքի և արբանյակների ուղղությամբ արդյունաբերական և գիտահետազոտական զարգացման ժամանակը։

Այսօր արդեն.

– Հայաստանն ունի Երկրի դիտարկման սեփական արբանյակ,
– Հայաստանում անց է կացվում աշխարհի ամենաառաջատար Starmus VI Armenia գիտական փառատոնը,
– Հայաստանը հյուրընկալել է համաշխարհային հեղինակության գիտնականների, Նոբելյան մրցանակակիրների, երաժիշտների, գործարարների,
– Միջազգային պաշտոնական հյուրերի շարքում են շուրջ մեկ տասնյակ պետական և պաշտոնական պատվիրակություններ Արաբական Միացյալ Էմիրություններից, Եգիպտոսից, Իրանից, Սերբիայից, Վրաստանից, Օմանից, Բելառուսից, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունից,
– Հայաստան են այցելել հազարավոր մասնակիցներ` Ավստրալիայից մինչև ԱՄՆ, Ռուսաստանից մինչև Հարավային Աֆրիկա։

Սրանք իհարկե առաջին քայլերն են, և դեռ շատ երկար ճանապարհ ունենք անցնելու, սակայն ճիշտ ցանված և խնամված սերմն է, որ ի վերջո դառնում է ծառ և պտուղ է տալիս, իսկ դատարկ խոսակցությունները գալիս են ու գնում։

Վերջում ցանկանում եմ նշել, որ շատ-շատ սպասված իրադարձություն տեղի կունենա «Սթարմուսի» շրջանակներում, հետևեք, մասնակցեք, երազեք և գնացեք ձեր երազանքների հետևից»,- գրել է Արշակյանը:

Թիվ 1

Recent Posts

Ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ չքանդել․ Սերժ Սարգսյանը՝ նախընտրական շրջանի մասին

Ես չգիտեմ մնացածներն ինչով են զբաղված, բայց ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ…

18 hours ago

Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Բակո Սահակյանի որդուն՝ Տիգրանին. Բագրատ Սրբազան

«Ինձ ոչ մեկ ազատությունից ոչ զրկել է, ոչ էլ կարող է զրկել, քանի որ ոչ…

18 hours ago

Օրը ցերեկով մարտաֆիլմ հիշեցնող տեսարաններ են, սա՞ է «բարեփոխումների» ենթարկված իրավապահ համակարգը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է. «Երեկ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած…

18 hours ago

Եվրոպոլում Հայաստանի կողմից կապի սպա կնշանակվի

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 18-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի…

18 hours ago

ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը կայցելի Հայաստան

Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները շարունակում են խորանալ՝ թևակոխելով գործընկերության վճռորոշ փուլ և…

19 hours ago

Սահմանամերձ համայնքների բնակիչներին աջակցության տրամադրումը կշարունակվի

ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչների կենսապայմանների բարելավման՝ 82 բնակավայրերի աջակցություն տրամադրելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում:…

19 hours ago