Գիտություն
07.09.2022

«Ես վերջապես Հայաստանում եմ, և կարելի է ասել, որ դա իմ երազանքի իրականացումն է». Բրայան Մեյ. Սթարմուս, օր 2

«Ես վերջապես Հայաստանում եմ, և կարելի է ասել, որ դա իմ երազանքի իրականացումն է». Բրայան Մեյ. Սթարմուս, օր 2

Հայաստանում շարունակվել են Սթարմուս միջազգային փառատոնի շրջանակում անկցավող միջոցառումները, ասուլիսներն ու հանդիպում-դասախոսությունները։ 

Ասուլիսով են հանդես եկել Սթիվեն Հոքինգի շքանշանի դափնեկիրներ Բրայան Մեյը և Դայան Աքերմանը։ Բրայան Մեյն անդրադարձել է փառատոնի շրջանակում սեպտեմբերի 7-ին  Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախմբի հետ սպասվող ելույթին։ Երաժիշտը հատուկ ընդգծել է, որ երեխաների հետ ելույթները նախևառաջ հույզերի փոխանակում են, այլ ոչ թե կատարողական վարպետության նկատմամբ խիստ մոտեցում։ «Ես չէի ցանկանում, որ նրանք լարվածություն զգան, և որոշեցի փորձերի ժամանակ նվազագույն փոփոխությունները մտցնել։ Նրանք չպետք է իրենց վրա ճնշում զգան։ Իսկ մենք` երաժիշտներս, այս համերգի ժամանակ դուրս ենք գալու մեր հարմարավետության գոտուց, և դա նույնիսկ լավ է։ Մենք կկարողանանք փորձել այն, ինչը երբեք չէինք փորձի այլ բեմերում»,- ասել է Մեյը։ Մեյը նշել է, որ առաջին անգամ է Հայաստանում, -«Երկրաշարժից ի վեր շատ մտահոգ եմ եղել Հայաստանի ճակատագրով, եղել են շատ դեպքեր, որ այլ երաժիշտների հետ գործակցությամբ ցանկացել եմ գալ Հայաստան: Այս անգամ ես վերջապես Հայաստանում եմ, և կարելի է ասել, որ դա իմ երազանքի իրականացումն է»։ Queen խմբի կիթառահարն առանձնակի ջերմությամբ է հիշել Ջիվան Գասպարյանի հետ համատեղ աշխատանքը «Գլադիատոր» ֆիլմի նկարահանումների ձայնագրությունների ժամանակ։ 

Սթարմուսի շրջանակում անցկացվող դասախոսությունների շարքում ԵՊՀ-ն երեկ հյուրընկալել է շվեյցարացի աշխարհահռչակ աստղաֆիզիկոս, Նոբելյան մրցանակակիր Միշել Մայորին։ Ուսանողները եզակի հնարավորություն են ունեցել ունկնդրելու ականավոր գիտնականի դասախոսությունը տիեզերական օբյեկտների, այդ թվում՝ Մայորի հայտնագործության՝ արեգակնանման «51 Pegasi b» էքսոմոլորակի, և աստղագիտության հետագա զարգացման գործում դրա ունեցած դերի մասին։ 

Հայաստանում Ամերիկյան համալսարանը հյուրընկալել է NASA-ի ռեակտիվ շարժիչ լաբորատորիայի համակարգերի ինժեներ Նագին Կոքսին, ով ուսանողների հետ կիսվել է իր հարուստ փորձով։ 

Ալիխանյանի անվան ազգային լաբորատորիայում էլ տիեզերքում աստղերի, մոլորակների և կյանքի բաղադրիչների ստեղծման թեմայով դասախոսությամբ է հանդես եկել Միջազգային աստղագիտական միության նախկին նախագահ Էվին ֆան Դիշյոքը։ «Ես ահռելի ներուժ տեսա Հայաստանում, հատկապես աստղագիտության ասպարեզում: Բյուրականի աստղադիտարանը երկար տարիներ ահռելի դեր է խաղացել համաշխարհային աստղագիտության մեջ: Ես նաև այլ բան տեսա: «Սթարմուսի» ընթացքում տեսա բազմաթիվ խանդավառ երիտասարդների, և կարծում եմ՝ հենց նրանք են Հայաստանի իրական ապագան»,- ասել է գիտնականը։

Դասախոսություններ են անցկացվել նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական և Ագրարային համալսարաններում, ինչպես նաև ԹՈՒՄՈ ստեղծարար կենտրոնում։

Փառատոնի շրջանակում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացել է նաև «Բացահայտիր տիեզերքը և փոխիր աշխարհը» թեմայով կոնֆերանսը, որին մասնակցել են անվանի գիտնականներ Թոնի Ֆադել, աշխարհում երրորդ կին Նոբելյան մրցանակակիր Դանա Սթրիքլենդը, Էմանուել Շարպենտիեն, Մաուրին Ռեյմոն, Ժան-Ժակ Դորդենը, Բերնհարդ Շոլկոպֆը, Կուրտ Վյութրիխը, Դեյվիդ Զամբուկան։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է