Գիտություն
10.09.2022

«Սթարմուսի» մասին դեռ շատ երկար կխոսվի. տեղի ունեցավ փառատոնի փակման արարողությունը

«Սթարմուսի» մասին դեռ շատ երկար կխոսվի. տեղի ունեցավ փառատոնի փակման արարողությունը

2022 թվականի սեպտեմբերի 5-10-ը Հայաստանում անցկացվեց «Սթարմուս» միջազգային փառատոնը, որի շրջանակներում անցկացվող միջոցառումներն ընդգրկեցին թե՛ դասախոսություններ ու համերգներ, և թե՛ գիտական ճամբարներ, կլոր-սեղաններ։ Հայաստան այցելեցին շուրջ հինգ տասնյակ աշխարհահռչակ գիտնականներ, ինժեներներ, տիեզերագնացներ, երաժշտության և արվեստի համաշխարհային աստղեր, այդ թվում՝ Նոբելյան մրցանակի դափնեկիրներ, համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականներ, երաժշտության ու արվեստի աստղեր, տեխնոլոգիական ոլորտի ականավոր ներկայացուցիչներ: Նպատակն էր հանրայնացնել գիտությունը և հասանելի դարձնել լայն շրջանակներին՝ հատկապես ուսանողների ու երիտասարդության շրջանում։

5 օր շարունակ մենք հնարավորություն ունեցանք հաղորդակցվելու ինչպես համաշխարհային տիեզերագիտության նորագույն նվաճումների ու դրանց կերտող գիտնականների, այնպես էլ հռչակավոր ու անվանի երաժիշտների գլուխգործոցների հետ: Այսօր Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ գիտության և արվեստի 6-րդ միջազգային փառատոնի փակման արարողությունը, որին ելույթ ունեցավ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Իր խոսքում նա շեշտեց, որ գիտությունն ու արվեստը սերտորեն կապված են և դրանց համադրությունը ոչ միայն հակասություններ առաջ չի բերում, այլև դառնում է անհրաժեշտություն և ստեղծարարություն:

«Հենց այսպիսին էր «Սթարմուսն» իր բոլոր դրսևորումներով, որովհետև երբ տաղանդավոր գիտնականներ Լուիս Ֆրիդմանը, Բեթանի Էլմանը, Սքոթ Հաբըրդը, Միշել Մայորը, Լիզա Կալտենեգերը, Դեյվիդ Գրինսփունն ու մյուսները հանդես են գալիս դասախոսություններով՝ նվիրված տիեզերքի անթիվ առեղծվածների բացահայտմանը, նրանք նպատակ ունեն միևնույն ժամանակ ընդլայնել ունկնդրի մտահորիզոնը, ընդլայնել աշխարհայացքը, իսկ վերջնարդյունքում մի փոքր ավելի գիտակից, մի փոքր ավելի լավը, ավելի հումանիստ դարձնել նրան:

Եվ երբ Բրայան Մեյը, Գրեհեմ Գոուլդմանը, Սերժ Թանկյանն ու չքնաղ փոքրիկ տաղանդները Տավուշից հանդես են գալիս իրենց կատարումներով, նրանք նույնպես, կամա թե ակամա, փորձում են ավելի մարդակենտրոն դարձնել տիեզերքը: Ի վերջո, սա է արվեստի ու գիտության ամենավեհ նպատակը՝ ճանաչողություն և զարգացում»,- ասաց նախագահը։ 

Ելույթով հանդես եկավ նաև վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։ Ողջունելով ներկաներին՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ հաջողվել է «Սթարմուսով» մի քանի լուրջ արդյունքներ ստանալ. «Միջոցառումների ընթացքում մենք տեսանք, որ այս ուղղությունների հսկայական պահանջարկ կա Հայաստանի Հանրապետությունում: Մենք արձանագրել ենք, որ մեր խնդիրների մեծ մասը կամ բոլորը կրթության որակից է, և դրան ուշադրություն ենք դարձնում: Այսպիսի միջոցառումները լրացուցիչ խթան են հանդիսանում այդ ուղղությունների զարգացման համար, որովհետև կրթությունը և գիտությունն առանց արվեստի այլևս գոյություն չունեն։ Եվ «Սթարմուսը» դրա լավագույն համադրումն է»:

Փառատոնը եզրափակվեց «Ալեքսեյ Լեոնով. Տիեզերքը ներսում» ֆիլմի պրեմիերայով։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է