

Հոգևոր հովիվը….
Այս մարդը հոգևորական Մաքսիմիլիան Կոլբեն է, ով հայտնվել էր Օսվենցիմի մահվան համակենտրոնացման ճամբարում: 1941թ. հուլիս ամսին նա ճամբարի ղեկավարությանը ինքնակամ առաջարկեց իր կյանքը մեկ այլ կալանավորի կյանքի փոխարեն: Բանն այն է, որ Օսվենցիմի կալանավորներից մի քանիսը փախչել էին և ճամբարի ղեկավարությունը, որպես պատիժ 10 մարդու բլոկներից մեկում սովամահ լինելու էր դատապարտել: Այդ մարդկանցից մեկն էր նաև լեհ սերժանտ Ֆրանտիշեք Գայեվնիչեկը: Երբ ճամբարի ղեկավարությունը կարդում էր անունները սերժանտը լսելով իր անունը բացականչեց «Մի՞թե ես այլևս չեմ տեսնելու իմ կնոջը և երեխաներին: Ի՞նչ կլինի նրանց հետ»: Այդ պահին մնացած կալանավորների շարքից դուրս եկավ Կոլբեն և առաջարկեց իր կյանքը սերժանտի կյանքի փոխարեն: Շուրջ երկու շաբաթ նա դանդաղորեն սովամահ էր լինում մահապատիժների համար նախատեսված խցում, իսկ օգոստոսի 14-ին մահաբեր ներարկման միջոցով նա սպանվեց: Կաթոլիկ եկեղեցին նրան հետագայում սրբադասել է: Կոլբեն համարվում է 20-րդ դարի 10 եկեղեցական նահատակներից:
Դավիթ Ֆիդանյանի ֆեյսբուքյան էջից․
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…