Լրահոս 24/7
18.09.2022

Ն․ Փելոսին գրառում է կատարել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Պատվավոր հյուրերի հուշամատյանում

Ն․ Փելոսին գրառում է կատարել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Պատվավոր հյուրերի հուշամատյանում

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 18-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի ուղեկցությամբ:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի էջում հայտնում են, որ հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանը: Նա անդրադարձ կատարեց Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազտամարտիկների պատմություններին՝ շեշտելով, որ տեղի ունեցածը Հայոց ցեղասպանության շարունակությունն էր: Էդիտա Գզոյանն անդրադարձավ նաև Արցախի հիմնահարցի պատմաիրավական ասպեկտներին, ներկայացրեց Ադրբեջանի հակահայկական գործողություններն ու քարոզչությունը:

Տիկին Նենսի Փելոսին ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, որից հետո ԱՄՆ-ից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը:

Նրանք Էդիտա Գզոյանի ուղեկցությամբ շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին:

Տիկին Փելոսին առանձնակի ուշադրությամբ ծանոթացավ նրա այցի կապակցությամբ բացված ցուցադրությանը, որտեղ ներկայացված էին Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կազմակերպության (Near East Relief) գործունեությունը և ԱՄՆ-ի տարբեր նահանգային իշխանությունների կողմից ընդունված հայտարարություններ, որոշումներ, բանաձևեր Հայոց ցեղասպանության մասին: Էդիտա Գզոյանը նշեց, որ Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կազմակերպության ջանքերով և ամերիկյան կառավարության ու ժողովրդի գործադրած մարդասիրական ջանքերի շնորհիվ վերահաս ոչնչացումից փրկվեցին հարյուր հազարավոր հայեր, ինչպես նաև Մերձավոր Արևելքի կարիքավոր մյուս ժողովուրդների հազարավոր ներկայացուցիչներ: Տիկին Նենսի Փելոսին նաև գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Լրահոս
Առաջին օգնություն` մինչ բժիշկների ժամանումը. Երևանի փողոցներում հատուկ սարքեր են տեղադրվել
19:53
Առաջին օգնություն` մինչ բժիշկների ժամանումը. Երևանի փողոցներում հատուկ սարքեր են տեղադրվել
Քաղաքական պարտությունները փորձում են փոխհատուցել խուլիգանությամբ
19:39
Քաղաքական պարտությունները փորձում են փոխհատուցել խուլիգանությամբ
Արման Ծառուկյանը Դուբայում մենամարտ կանցկացնի
19:16
Արման Ծառուկյանը Դուբայում մենամարտ կանցկացնի
Ուկրաինայի ճակատագիրը կանխորոշված է․ Մեդվեդև
18:53
Ուկրաինայի ճակատագիրը կանխորոշված է․ Մեդվեդև
Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը Ստոկհոլմում է
18:29
Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը Ստոկհոլմում է
Թբիլիսին ունի տարածաշրջանում անվտանգությունն ապահովելու ներուժ. Վոլսկի
18:08
Թբիլիսին ունի տարածաշրջանում անվտանգությունն ապահովելու ներուժ. Վոլսկի
Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունները բացառիկ են. Անդրեասյան
17:44
Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունները բացառիկ են. Անդրեասյան
Անձրևներն ավելանալու են ամեն տարի, համապատասխան գործողություններ պետք է ձեռնարկենք. քաղաքապետ
17:23
Անձրևներն ավելանալու են ամեն տարի, համապատասխան գործողություններ պետք է ձեռնարկենք. քաղաքապետ
Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի հերթական նիստին
16:58
Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի հերթական նիստին
Սահմանամերձ բնակավայրերի զարգացման հիմնական նախապայմանը կայուն և երկարատև խաղաղության հաստատումն է. Պապոյան
16:38
Սահմանամերձ բնակավայրերի զարգացման հիմնական նախապայմանը կայուն և երկարատև խաղաղության հաստատումն է. Պապոյան
Քննարկել են ՀՀ-Վրաստան համագործակցության օրակարգային հարցեր
16:15
Քննարկել են ՀՀ-Վրաստան համագործակցության օրակարգային հարցեր
ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է ՀՀ-ում Ֆինլանդիայի դեսպանին
15:55
ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է ՀՀ-ում Ֆինլանդիայի դեսպանին
Ուկրաինան մնում է աշխարհի ամենակոռումպացված երկրներից մեկը․ Ուոլց
15:36
Ուկրաինան մնում է աշխարհի ամենակոռումպացված երկրներից մեկը․ Ուոլց
Արցախյան «բալլադ».  էլ ի՞նչ անակնկալ է մատուցվելու
14:58
Արցախյան «բալլադ». էլ ի՞նչ անակնկալ է մատուցվելու
Նրանք, ովքեր թափել են ժողովրդի արյունը, պիտի սերնդե-սերունդ պատասխան տան. Բաբաջանյան
14:48
Նրանք, ովքեր թափել են ժողովրդի արյունը, պիտի սերնդե-սերունդ պատասխան տան. Բաբաջանյան