Լրահոս 24/7
29.04.2025

Արցախյան «բալլադ». էլ ի՞նչ անակնկալ է մատուցվելու

Արցախյան «բալլադ».  էլ ի՞նչ անակնկալ է մատուցվելու

Սոցիալական հարթակներում մի հայտարարություն է տարածվել, որի հեղինակը, կարծես թե, Արցախի փաստաբանների պալատն է: Իմաստն այն է, որ եվրոպական գործընկերների հետ նախնական քննարկումներ են անցկացրել, որպեսզի բռնատեղահանված բնակչության գույքի եւ ունեցվածքի փոխհատուցման հայց ներկայացվի Մարդու իրավունքների եվրոպական դատարանին: Բայց, ըստ հայտարարության, հայցադիմումը պատշաճ ձեւով ներկայացնելու համար հարկ է, որ այն կազմվի Ֆրանսիայի քաղաքացիություն եւ անձնագիր ունեցող բռնատեղահանվածի անունից:

Հայտարարության հեղինակն, այսպիսով, դիմում է Արցախից բռնատեղահանվածներին եւ խնդրում, որ եթե Ֆրանսիայի քաղաքացիություն ունեցող մեկին գիտեն, ապա տրամադրեն նրա անձնական տվյալները, որպեսզի հետը կապ հաստատեն եւ վստահեցնում, որ մյուս հարցերը կկարգավորեն եվրոպացի գործընկերները:

Եթե խնդրո առարկա տեքստը հեղինակեր, թող ինձ ներեն բոլոր բռնատեղահանվածները, մի բանաստեղծ կամ լրագրող, ապա կհամարվեր, որ նա իրեն եւ բախտակիցներին օգնելու բուռն ցանկություն ունի, երկար է մտորել եւ եկել նման եզրակացության, բայց գործ ունենք իրավաբանի հետ, ուստի նրա հնչեցրած տեսակետն առնվազն արտառոց է:

Արցախից բռնատեղահանվածների մի մասն, իրոք, Հայաստանից արտագաղթել է, կան նաեւ Ֆրանսիայում ապաստանածներ: Բայց հայտնի չէ, թե նրանցից քանի՞սն է այդ երկրում կեցության իրավունք ստացել, քանի՞սն է դատական քաշքշուկների մեջ եւ չգիտի, թե իր հարցն ինչպես եւ երբ կկարգավորվի: Ի դեպ, կան նաեւ Ֆրանսիայից վերադարձած ընտանիքներ: Բայց եթե նույնիսկ բռնատեղահանված արցախցին Ֆրանսիայում կեցության իրավունք է ստացել, ապա մինչեւ քաղաքացիություն ձեռք բերելը նրան շատ երկար ճանապարհ է սպասվում:

Ի՞նչ օրենքով եւ կարգով է Ֆրանսիան ներգաղթած անձին քաղաքացիություն շնորհում՝ կիմանան այդ փորձությունն անցած մարդիկ, բայց հաստատ է, որ գործընթացը տարիներ է տեւում: Համենայն դեպս, Արցախից մեկուկես տարի առաջ բռնագաղթած ոչ մի անձ այսօր Ֆրանսիայի քաղաքացիություն եւ անձնագիր չի կարող ունենալ:

Այս ակնհայտ իրողության նկատառմամբ՝ ի՞նչ խնդիր է լուծում վերոնշյալ հայտարարությունը: Տպավորություն է ստեղծում, որ Արցախի փաստաբանների պալատը բռնատեղահանված բնակչության իրավունքների պաշտպանությամբ խիստ մտահո՞գ է, Ադրբեջանի դեմ ՄԻԵԴ հայցադիմում ներկայացնելու ուղինե՞ր է փնտրում:

Մասնագիտական այդ հաստատությունը չգիտի՞, որ նախկինում ՄԻԵԴ-ը քննության է առել Լաչինից եւ Շահումյանից ադրբեջանցի եւ հայ անձանց գույքային փոխհատուցում ստանալու հայցով գործը: Եւ նրանց դեպքում Ֆրանսիայի կամ եվրոպական որեւէ այլ երկրի քաղաքացիություն ունենալու խնդիր չի առաջացել:

Բռնատեղահանումից շատ կարճ ժամանակ հետո Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը նույն հարցով առաջարկել էր ստեղծել Ադրբեջանի դեմ գույքային պահանջատիրության էլեկտրոնային հարթակ, որտեղ կարող են դիմել բոլոր հայերը, ովքեր սումգայիթյան ջարդերից սկսած ենթարկվել են էթնիկ զտման եւ զրկվել գույքային կորուստների դիմաց փոխհատուցումից:

Եթե Արցախի իշխանությունները, քաղաքական ուժերը, ՀԿ-երը պաշտպանեին այդ գաղափարը, ապա անցած մեկ տարվա ընթացքում հարյուր հազարավոր դիմումներ հավաքված կլինեին մեկ էլեկտրոնային թղթապանակում: Դա նաեւ հսկայական քաղաքական կապիտալ է, որ կհակակշռի Բաքվի «Արեւմտյան Ադրբեջան» նախաձեռնությունը, միջազգային իրավապաշտպան կառույցների, մամուլի եւ սոցիալական հարթակների միջոցով կակտուալացնի իրականությունը, որ վերջին երեսունյոթ տարիների ընթացքում նախկին Ադր.ԽՍՀ տարածքից բռնատեղահանվել է ավելի քան 600 հազար հայ:

Ինչու՞ չի ընտրվում այս ճանապարհը, ինչու՞ է տպավորություն ստեղծվում, որ Արցախից բռնատեղահանված բնակչության իրավունքների հարցով միայն «նվիրյալների» մի խումբ է աշխատում: Ընդ որում, քաղաքական առումով խիստ զարմանալի է, որ այդ խումբը, Արցախի քաղաքական վերնախավը Հայաստանի ապագան տեսնում է «միութենական պետության», այսինքն՝ Ռուսաստանի, հետ ռազմավարական դաշինքի շրջանակներում, բայց բռնատեղահանված արցախցիների իրավունքների պաշտպանության համար դիմում է եվրոպական հանրության աջակցությունը:

Եթե խնդիրը բացառապես զգացմունքային լիներ, ապա իրավիճակը կարելի էր բնութագրել որպես «արցախյան բալլադ»: Բայց գործ ունենք քաղաքական դիրքորոշման հետ, ուստի պետք է սպասել, թե էլ ի՞նչ «անակնկալի» է մատուցվելու Ազատության հրապարակի «վրանապետությունից»:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է