

Օգոստոսի 10-ին և 11-ին Տավուշի մարզի Բերդ քաղաքում անցկացվեց մեղրի և հատապտուղների փառատոն` թվով արդեն ութերորդը: Կազմակերպիչների խոսքով՝ փառատոնի հիմնական նպատակը Հայաստանի քիչ զարգացած, բայց և չափազանց գեղեցիկ այս տարածաշրջանի վրա ուշադրություն հրավիրելը և նրա սոցիալ-տնտեսական զարգացմանը նպաստելն է:
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, ով նաև փառատոնի կազմակերպիչներից է, ուրախությամբ նշեց, որ հայրենի Տավուշ աշխարհը, գտնվելով թշնամի երկրի անմիջական հարևանությամբ, կարողացել է իր հարկի տակ ընդունել մեծաթիվ հյուրերի և զբոսաշրջիկների, և որոնց ջերմ ժպիտները լավագույն գնահատականն են անցկացվող միջոցառմանը:
Հյուրերի թվում էին նաև Հայաստանում ԱՄՆ-ի, Չինաստանի (ՉԺՀ), Ճապոնիայի դեսպանները, ԿԳՍՄՆ նախարար Արայիկ Հարությունյանը և այլք: Փառատոնի առաջին օրը եզրափակվեց Հայաստանի պետական ջազային նվագախմբի համերգով:
Բացի մեղրից և հատապտուղներից` փառատոնի ընթացքում ցուցադրվեցին հայկական երգ ու պար, տեղացի վարպետները հնարավորություն ունեցան ներկայացնելու իրենց ձեռքի աշխատանքները:
Տաղավարներում Բերդի տարածաշրջանի մեղվաբույծներն իրենց արտադրանքն էին ներկայացրել, կանայք ցուցադրել էին մեղրով պատրաստած տորթեր, ցուցադրված էին նաև խոտաբույսերից պատրաստված թեյեր: Դե իսկ էլ ի՞նչ Շամշադին, առանց զինվորականների: Մեր քաջարի մարտիկներն էլ փառատոնի հյուրերին ծանոթացրին զենքերին, սովորեցրին կրակելու հմտություններ:
Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…
Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…
Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…
Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…